ասք ինտերֆեյսի աւանդական անուան մասին

լինուքս բաշխումների նոր վարկածներում (արդէն քանի տարի է) անցել են ոչ-աւանդական դրայւերի հիման վրայ ինտերֆեյսների անուանմանը, օրինակ՝ wlan0-ի փոխարէն wlp8s0 կամ eth0-ի փոխարէն ens3s0, եւ այլն։ որը ինձ դուր չի գալիս։ դէ եթէ նոյն բանը լինէր ԲՍԴ-ում, կասէի օկ է, ԲՍԴ-ական է, բայց լինուքսի քսան տարի մշակոյթը փոխելը (անհիմն) այդքան ալ սիրուն չէ (։

ցոյց տամ թէ ինչպէս հետ փոխել աւանդական անուններին։

այս մեթոդը կ’աշխատի կամայական լինուքսում, եթէ բութլոդերը գրաբն է (շատ քիչ հաւանական է, որ Լիլո էք օգտագործում, ու այս գրածս կարդում էք ։պ)

Գրաբը գեներացնում է իր կարգաւորումները grub-mkconfig հրամանով, սակայն մինչ այդ այն ունի նաեւ իր default եւ user-default կարգաւորումները որի հետ «հաշուի է նստում»։

/etc/default/grub ֆայլում գոյութիւն ունի GRUB_CMDLINE_LINUX_DEFAULT փոփոխականը, որտեղ պէտք է աւելացնել հետեւեալ արժէքը՝ net.ifnames=0

այսինքն հիմա պէտք է լինի այսպէս՝

GRUB_CMDLINE_LINUX_DEFAULT="net.ifnames=0"

ահա, հիմա էլ պէտք է նոր քոնֆիկ ֆայլը գեներացնել՝

grub-mkconfig -o /boot/grub/grub.cfg

ըհը, յաջորդ բութի ժամանակ կ՚ունենանք ինտերֆեյսներ աւանդական անուններով 😀

Պատասխանել մեյլով