Ասք մեկնաբանութիւնների մասին

Օրեր առաջ երբ գրում էի տեխնիկական լեզուի մասին, մի քանի feedback արձագանք ստացայ, հիմնականում սոցցանցերից։ Սկսեցի մտածել, որ կենտրոնացուած տեղ չունեմ արձագանքների համար։

Այս պահին բլոգներս ցօգ֊երս (ցանցային օրագրերս) ունեն Թուիթթերի էջ եւ Տելեգրամի ալիք, քանի որ, պարզւում ա, որ ոմանց համար RSS օգտագործելը ահաւոր բարդ ա։ Տրամաբանօրէն, հիմնականում արձագանքները գալիս են որպէս Թութթերի պատասխաններ կամ Տելեգրամ ալիքի մեկնաբանութիւններ։

Շատերը օգտագործում են Դիսքաս, սակայն ինձ դուր չի գալիս իմ ընթերցողների անձնական տուեալները տալ երրորդ կողմի։

Գլուխս չցաւացնելու համար որոշեցի բլոգում օգտագործել մաքուր JS֊ով աշխատող մեկնաբանութիւնների համակարգ՝ Isso։

Շատ հեշտ էր իմ համար բարձրացնել մի հատ FreeBSD Jail՝ որպէս Container ու մէջը աշխատեցնել Python՝ որպէս Backend։

Եւ ահա, քանի դեռ մարդիկ, մանաւանդ՝ Հայաստանում, նորմալ չեն օգտագործում մեյլը կապ հաստատելու համար, ապա հիմա գոնէ կարող են իրենց մեկնաբանութիւնները թողնել ամէն գրառման տակ։

Մինչ հանդիպում…

Պատասխանել մեյլով