Երեկ Էփլը հրապարակեց, որ նոր կարողութիւն են թողարկում iOS֊ի համար՝ Lockdown Mode։
Սա իրականում շատ աւելի կարեւոր է, քան մարդկանց թւում ա։ Հիմնական խնդիրները անվտանգութեան միշտ գալիս են բացթողումների պատճառով։ Դա կարող է լինի ամենապարզ «այս կոճակը չեմ սեղմել» վիճակից, դէպի «համարս հանրային դրած ա» մինչեւ «սխալմամբ յղման վրայ եմ սեղմել»։
Հայաստանում արդէն մի քանի դէպք գրանցուել է գաղտնալսման։ Չնայած նրան, որ դեռ պարզ չի, թէ ովքեր են այդ իրականացրել, բայց կարեւոր դիրք ունեցող մարդկանց՝ լրագրողների, քաղաքական եւ քաղաքացիական գործիչների (երեւի նաեւ նոյնիսկ բլոգերների) համար շատ կարեւոր է մնալ անվտանգ։
Ինչքան էլ նստենք ու փորձենք մարդկանց կրթել, յարձակուողները միշտ մի քայլ առաջ են լինում։
iOS֊ի նոր կարողութիւնը հասանելի է լինելու յաջորդ թողարկման մէջ, անպայման փորձելու եմ, որ տեսնեմ ինչ կը ստացուի։ Յոյս ունեմ իրենց խոստումները կը կարողանան իրականացնել։
Այդ ժամանակ երեւի ոչ թէ կը գրեմ այստեղ, այլ իմ նոր կայքում, որը յատկացրել եմ նման լուրերի համար՝ քաղաքացի.հայ֊ում։
Ասանկ բաներ…