Պիտակների պահոցները՝ քաղաքականութիւն

Օրենսդիր Մարմին

Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Հայաստանի Հանրապետության Կառավարման Համակարգը

Այս տողերը շատ կարեւոր են ինձ համար։ Ես Հայաստանի քաղաքացի չեմ, որը նշանակում է, ես չեմ կարող ընտրութեամբ որոշել մարդկանց, ովքեր կ՚ընդունեն Հայաստանի Հանրապետութեան բյուջեն, կամ վերահսկեն գործադիր իշխանութեան։

Չէ, բնաւ։ Ես կարող եմ լաւագոյն դէպքում ցոյց տալ խնդիրներ եւ առաջարկել (մարդկանց ովքեր գիտեն) լուծումներ։

Բայց աւաղ, ես վստահ չեմ, որ դպրոցներում անգամ, երեխաներն անցնում են թէ ինչպէս է կառաւարւում Հայաստանի Հանրապետութիւնը, կամ ինչպէս մասնակցել ընտրութիւններին։

Ամէն դէպքում, ակնյայտօրէն, այս թեմայով պէտք է տեղեկատուական շարժանկար ցոյց տալ բոլոր ալիքներով, ոչ թէ միայն ընտրութիւնների ժամանակ, այլ միշտ։

Ու նաեւ երեւի տարածքային ընտրութիւնների թեմայով էլ։

Իսկ դպրոցներո՞ւմ։ Դպրոցներում պէտք է նաեւ բացատրել որ դպրոցներն ունեն հոգաբարձուներ, ովքեր պէտք է որոշեն դպրոցի բյուջեն, ծախսերը եւ նոյնիսկ թէ ով պէտք է լինի տնօրէնը։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով