Կարգերով պահոցներ՝ Մտքեր

Անդրանիկ Վարդանեան

5 Նոյեմբերի, 2022

Վատ ժամանակներ բոլորիս մօտ լինում են։ Ինձ մօտ՝ շուտ֊շուտ։ Կամ աւտօվթար եմ անցկացնում, կամ ֆինանսական ճգնաժամ, կամ էլ ուղղակի տխուր եմ, որ մի բան լաւ չի ստացւում։

Յետոյ սկսում եմ յիշել Դեյուիդ Ֆոսթերի «This is water» վերնագրով ելոյթը, տանում եմ իր ասածները մի քանի քայլ աւելի խորը եւ հասկանում, որ սա էլ ջուր է։

Կեանքը միայն վերելք չի, ունի անկում, ունի պայքար, ունի ե՛ւ ուրախ ե՛ւ տխուր օրեր։ Ե՛ւ լաւ ե՛ւ վատ ժամանակներ։

Կարեւոր է յիշել, որ ես մենակ չեմ, որ ինձ նման շատ մարդիկ կան, նոյնիսկ՝ աւելի վատ վիճակում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք անցանց երգերի մասին

Մի անգամ նորայրը պատմել էր հետեւեալ դէպքի մասին (փորձեմ ցիտել)

Ընկերներիցս մէկը մի տաս տարի առաջ գրել էր Ֆեյսբուքում, որ հաւէս երգերի ցուցակ է ուզում։ Ես էլ բռնեցի ու իմ սիրած երգերի մի քանիսը հաւաքեցի Zip արխիւի մէջ եւ մեյլեցի իրան։
Մի քանի օր յետոյ մտնում եմ ֆեյսբուք, եւ տեսնում եմ, որ մնացածը ուղղակի իր գրառման տակ դրել են YouTube֊ի յղումներ։

նորայր, երեւի մի տաս տարի առաջ, երեւի ինձ պատմել ա մի հինգ֊վեց տարի առաջ

Ծանօթ դէպք ա, չէ՞։ Բոլորս տեսել ենք երթուղայինում նստած այն աղջիկը, ով YouTube֊ի յաւելուածը միացրած երգ ա լսում ականջակալներով։ Իհարկէ, տեսնում ենք, որ YouTube֊ն ա, քանի որ YouTube֊ը չի թողնում էկրանը «անջատելով» կամ նոյնիսկ ուրիշ ծրագիր բացելով նայել/լսել իր բովանդակութիւնը։

Հիմա ժամանակները միքիչ փոխուել են, մարդիկ արդէն օգտագործում եմ Music Stream֊ի յաւելուածներ։ Spotify (որը, ի դէպ, ամենավատն ա, եւ ձայնային որակի առումով, եւ բովանդակութեամբ, եւ շատ բաներով), Deezer, Apple Music, Yandex Music ու էլ չգիտեմ ինչ։

Հիմա ինչ֊որ մէկը մտածում ա «ահ, էլի Անդրանիկը սկսեց անկապ բողոքել ժամանակակից աշխարհից»։ Բայց դէ սխալ չի ասում։

Այսօր մտել էի Shazam, որպէսզի նայեմ, եթէ ինչ֊որ մի երգ կայ, որը գտել եմ բայց դեռ չեմ առել։ Այո, դէ ես երգերը առնում եմ iTunes Store֊ից։ Ամէն երգը՝ 99 ցենտ, իսկ ալբոմը՝ 9 դոլար 99 ցենտ, հիմնականում։

Մէկ էլ տեսայ, որ իմ գտած երգերից մէկին չի ասում «Open in Deezer»։ Դէ կարողանում ես Shazam֊ով գտած երգերը լսել նաեւ Deezer֊ով։

Մտնում եմ Deezer, որոնում եմ այդ երգը, տեսնում եմ կայ, ուղղակի մգացրած ա։ Ահ, իհարկէ, կրկին ինչ֊որ մի երգ Հայաստանում հասանելի չի։

Ու յիշեցի, երբ նորայրը պատմել էր այդ դէպքի մասին, ես գնացել էի մեր այդ ընդհանուր ընկերոջ ֆեյսբուքի էջը, տեսել էի այդ գրառումը, ու փորձել էի լսել իր ընկերների տեղադրած YouTube֊ի յղումները։

Surprise, surprise, երգերը հասանելի չեն, կամ ալիքն ա վերացել, կամ երգը ջնջուել ա հեղինակային իրաւունքների պատճառով, կամ էլ ուղղակի հեղինակը երգն ա ջնջել։

Իսկ եթէ ինքը մտնի իր նամակների մէջ ու բացի նորայրի ուղարկած Zip արխիւը, ապա կարողանալու է այդ MP3 երգերը լսել։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք Խնձորի փոփոխութիւնների մասին

Մի շաբաթ առաջ Խնձորենք թողարկեցինք նոր մակՕՍ֊ը ու նոր այՓէդՕՍ֊ը, ու պէտք է ասեմ, որ շատ աւելի լաւ ա քան պատկերացնում էի։

Առհասարակ երբ նոր թողարկում ա դուրս գալիս այֆոնի, մակի կամ այփադի համար, միշտ մի տոննա բագեր են լինում։ էս չի աշխատում, էն չի աշխատում

Բայց տաս օրից աւել օգտագործելուց յետոյ, ահա ու տես, որ իրար վրայ մի հինգ֊վեց բագ եմ գտել։

Իրականում ինձ շատ ա դուր գալիս փոփոխութիւններն որոնք արել են Յիշեցումներ.ափի ու Նոթեր.ափի մէջ, վերջապէս եւ ու Կօֆէն միասին սարքում ենք սիրուն «արեւտրի ցուցակ» ու վերջապէս շատ ստոյգ է աշխատում ամէն ինչ։

Անգլերէն բլոգում ուզում էի մանրամասն գրել թէ ինչ փոփոխութիւններ են եղել, բայց երեւի դա մնայ մի ուրիշ օր։

Իրականում գլխաւոր բագը որ սպանում է ինձ դա անստոյգ աշխատանքն է Խնձորի ԷյրՓոդերի։ զանգի ժամանակ վատ ա աշխատում շատ բան, բայց դէ, it’s software…

Իհարկէ, ու ինչպէս միշտ, այդպէս էլ չուղղեցին Հայերէն ստեղնաշարերը, չնայած նրան, որ այս տարի մի քանի անգամ մեյլ եմ գրել այդ մասին։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

12 Հոկտեմբերի, 2022

Հանրապետութեան Հրապարակի վեց մայթերից երկուսը փակ են, մայթի վրայ մեծ «ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ»֊եր են դրել:

Խնդիրն այն է, որ չես կարող մայթ3ից գնալ մայթ5 առանց մայթ4ով անցնելու: Հիմա բարձրանում եմ մայթ, ապա իջնում փողոց, որտեղ կամ իրար մէջ մտած մեքենաներ են կամ էլ արագ թռնող մեքենաներ, ապա հետ եմ բարձրանում մայթ:

Իսկ եթէ մէկը սկուտերով ինքնագլորով ա, կամ աւելի վատ դէպքում՝ սայլակով, ապա անհնար ա լինում Հանրապետութեան գլխաւոր Հրապարակում շարժուել:

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

11 Հոկտեմբերի, 2022

Ռոբին Ռենդլ֊ը իր բլոգում գրել էր.

Կլինեն բլոգային գրառումներ, որոնք դուք պաշտում եք սակայն ոչ ոք չի կարդում, և կլինեն բլոգային գրառումներ, որոնք դուք կթքէք տասը րոպէի ընթացքում ու կփոթորկեն համացանցը:

Հոգ տար քո բլոգի մասին

Ու իսկականից, երեկ այս ժամերին, երբ մտել էի լուացարան, հեռախօսս հանեցի ու արագի մէջ բլոգեցի այն մասին, որ այՕՍ֊ում առաքել են Դվորակ ստեղնաշար, ու մի քանի ժամ յետոյ մէկ էլ տեսնեմ, որ արդէն քսան հազարից (20,000) աւել դիտում ունի։

Իսկ օրեր առաջ ժամեր եմ ծախսել, որ գրառեմ command հրամանի (հրաման հրամանի ։Ճ) մասին, իր արմատներով, ֆալան֊ֆստան, ու ոչ մէկ չի նկատել դա ։Ճ

Ասածս ինչ ա՝ բարի լոյս։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

21 Սեպտեմբերի, 2022

Նորայրը գրառել էր այն մասին, որ “ֆայրֆոքսը ուղղագրութեան ստուգիչի նիշքերը փնտրում ա” ոչ ստանդարտ տեղերում։

Բայց բոլոր իւնիքսներն ու իւնիքսանման ՕՀ֊ները նոյնը չեն։ մակՕՍ֊ը միշտ հպարտացել է նրանով, որ կայուն Իւնիքս համակարգ է (չնայած նրան, որ վերջերս հեչ էլ տենց չի)։

Բայց արմատները լաւ է պահպանուած, օրինակ եթէ մտնես մակՕՍ֊ի կարգաւորումների ուղղագրիչի բաժին, ապա ասում ա

ու հա, ես աւելացրել եմ իմ ուղղագրիչների նիշքերը ~/Library/Spelling֊ում ՝

Ու այո, ապա սա ամէն տեղ կաշխատի, օր.՝

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

5 Օգոստոսի, 2022

Խանութում.

— Բարեւ ձեզ, կօֆէի ֆիլտր ունէ՞ք
— Ֆիլտր կօֆէ՞
— Չէ, ֆիլտր կօֆէն վերցրել եմ, հիմա ինձ պէտք է կօֆէի ֆիլտր
— Մէկ րոպէ հարցնեմ…

— Անի՜, մենք կօֆէի ֆիլտր ունե՞նք
— Չէ, մենք ֆիլտր կօֆէ չունենք։
— Անի ջան, ո՞նց չունենք, յաճախորդը վերցրել ա ֆիլտր կօֆէ, հիմա կօֆէի ֆիլտր ա ուզում

— Բարեւ ձեզ, կօֆէի ֆիլտր չունենք։
— Բա հիմա ֆիլտր կօֆէն ո՞նց խմեմ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մենեջեր

Խանութում.

— Խնդիր կա՞յ վճարման հետ։
— Չէ, ուղղակի ձուն երկու անգամ եմ անցկացրել, սխալմամբ, սպասում եմ մենեջերը գայ հանի։
— Ահ, հասկանալի ա։

հինգ րոպէ անց.

— Իսկ օրուայ մէջ քանի՞ անգամ ա սենց լինում, մօտաւոր էլի։
— Երեւի տասնըհինգ րոպէն մէկ մի դէպք լինում ա։
— Բայց եթէ հեռակայ մուտք ունեն, ապա ինչի՞ են ամէն անգամ գալիս։
— Լաւ հարց ա…

Ու իսկականից, ես համարեայ ամէն օր մտնում եմ խանութ ու շաբաթը գոնէ մի անգամ լինում ա, ու սա շատ պարզ լոգիստիգայի խնդիր ա, որի մասին բոլորը գիտեն։

Ինձ թւում ա, որ մենեջերի գործն ա տնօրինութեանն ասել, որ նման խնդիր կայ, բայց արի ու տես, որ մարդիկ չունեն problem solving խնդրի լուծման մտածելակերպ։

Վաղը բոլոր «սուպերմարկետներին» մեյլ ուղարկեմ, յոյս ունեմ իրենց մօտ ընդունուած է «յաճախորդը միշտ ճիշտ է» մտածելակերպը։ Բայց դէ նոյնիսկ յաճախորդ չլինելով, բոլորս գիտենք, որ Անդրանիկը միշտ ճիշտ է ։Ճ

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

դիզայն եւ մատչելիութիւն

Ժամանակակից վեբ ստանդարդներ կան a11y նախագծի մէջ, որոնք բացատրում են ինչպէս կայք ունենալ, որը մատչելի կը լինի բոլոր մարդկանց, լինեն կոյր, վատ տեսողութեամբ կամ իմ նման գոյները չտարբերող:

Այսօր ինձ այս բաժակով են սուրճ բերել

Եթէ խնդիր չէք տեսնում ապա հաւանաբար աջլիկ էք։ Սակայն իմ նման ձախլիկները մի անգամից կը նկատեն, թէ ինչ անյարմար է այս բաժակով խմել։ Քառասունհինգ աստիճան անկիւնով բռնակ, որը բնաւ յարմար չի ձախլիկներին:

Սիրուն դիզայնն ու մատչելիութիւնը տարբեր բաներ են:

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով