Ամսական պահոցներ՝ Ապրիլի 2015
քաղուածք
Those who would give up essential Liberty, to purchase a little temporary Safety, deserve neither Liberty nor Safety.
– Benjamin Franklin
Դեն Փինքը մոտիվացիայի զարմանահրաշ գիտութեան մասին
Ասք կարգիչների խնդիրները դիւրակիր սարքերին տանելու մասին
Յիշո՞ւմ էք, երբ Նորայրը Բուն TV֊ում պատմում էր նրա մասին, որ մարդիկ միասին չաթուելու համար բացում էին մի հատ ICQ, MSN, Yahoo Messenger, Paltalk, Skype, Gtalk, AOL եւ այլն (սա կարող է անվերջ գնալ)։ Իհարկէ ես էլ եմ ապրել այդ ժամանակներին, նոյն յուզերնեյմով ունէի հաշիւներ այդ բոլորի մօտ, քանի որ չէի կարող մէկից միւսը նամակ գրել (չնայած վերջում MSN-ից Yahoo բացեցին պորտը)։ այդ խնդիրը մի գուցէ չկայ էլ գրասեղանային կարգիչների մօտ. մարդիկ անցել են Վեբի, ասենք բոլորը միասին բացում են Ֆեյսբուքի չաթ, կամ Գուգլի ֆանատները միասին անցնում են Ջ+ հանգաութս, իսկ եթէ ցանկանում ես բոլորի հետ շփուել, ապա մէկ զննիչով բացում ես մի քանի ներդիր (Tab), ասենք facebook.com, plus.google.com, vk.com, ok.ru, եւ շարունակելի է։
Այս խնդիրը ոչ թէ միայն չլուծուեց, այսինքն՝ չստացուեց մարդկանց բացատրել, որ կարելի է մէկ տեղ լինելով բոլորի հետ շփուել, այլ եւ խնդիրը շարունակուեց դիւրակիր սարքերի, խելախօսների, թաբլեթների, շուտով՝ խելաժամացոյցների եւ այլնի մօտ։
Այսօր ընկերս էր եկել, գնալու էր Ուզբեկստան, խնդրեց մի հատ մեյլս գրեմ, որ հետս կապուի։ վերցրեցի հեռախօսը, որ մտնեմ contacts ծրագիրը, ի դէպ հեռախօսը լաւ հզօր բան մըն է, Սամսունգ ընկերութեան կողմից եւ Անդրոիդով աշխատող։ ահա, դեռ սպասում եմ contacts ծրագիրը բացի 🙂 բա ուրի՞շ, ո՞նց էք, հեսա կը բացի (։
Վերջապէ՜ս, բացեց, ահա գրեցի մեյլս, ու հիմայ սպասենք, սեյվ է անում։ ահա, բայց ինչո՞ւ այսքան դանդաղ, իմ 600Mhz-նոց Ն900-ը շա՜տ աւելի արագ է, հմմ։ իրենը երեւի մի երկմիջուկանի 1.5Ghz կը լինի մի ԳԲ ՌԱՄ-ով։
Ցանկանո՞ւմ ես բոլորի հետ շփուել, դէ օգտագործիր. Whatsapp, Viber, Skype (արա էլի՞ դու ։Ճ), Telegram, QQ, Snapchat, Tango, ու սա անվերջ կը գնայ, 2 անգամ աւելի անվերջ քան գրասեղանային կարգիչների անվերջը ։Ճ
Բնական է, որ այդքան ծրագիր բաց թողնելուց յետոյ հեռախօսը սկսում է դանդաղել (։
իսկ գիտէի՞ք, որ համարեայ բոլորն էլ աշխատում են XMPP-ով (։ բայց այնպէ՜ս են ներկայացնում, ասես նոր գիտութիւն լինի։
Իսկ ես ունեմ մէկ ծրագիր, կամ Pidgin-ն է միացրած, կամ էլ հենց maemo ՕՀ-ի ներքին ծրագիրը, եւ ահա, ես կպած եմ Ջաբերին, եւ խօսում եմ բոլորի հետ։ Մենք (ջաբեր օգտագործողներս) նաեւ ունենք ընտրութիւն, օրինակ՝ ինձ դուր չի՞ գալիս Pidgin-ը, խնդիր չկայ, կ՚օգտագործեմ Psi, դա էլ է՞ էշութիւն, ոչինչ, կայ Profanity, եւ այլն։
իսկ դո՞ւք, ամէն տարի նոր, աւելի արագ հեռախօ՞ս էք առնում (։ թէ՞ հանգիստ չէք շփւում։
տենց։
Դիմագիրք vs Ցօգ
Տարբերութիւնը Բլոգի եւ Դիմագրքի հաշուի դա շատ լուրջ է։
Եթէ ես դիմագրքում անկապ յղում դնեմ, ու գիտեմ, որ 3000 ընկերներիս միջից շատ-շատ 2-3 հոգին է մտնելու, ու բան հասկանայ, այդ գրառումը լայքում են մօտ 10-15 հոգի, անկապ տեղ լայքում են։
Եթէ ՏՏ ոլորտի բան է, ջահելները մեկնաբանում են, նոյնիսկ թեմային դուրս, այնքան որ «տես հա, ես մեկնաբանեցի, ես գոյութիւն ունեմ»։
իսկ բլոգում այդպէս չէ, շատ քիչ են մեկնաբանում, աւելին՝ շատ քչերն են հետեւում, մտնում, մեկնաբանում, քննարկում, մասնակցում։ եւ իհարկէ թեմայի մէջ։
դա ինձ յիշեցնում է Դիջիթեքի Էքսփո. օրինակ Ֆրանսիայում Էքսփոները անվճար մուտք չունեն, այլ ասենք մի չնչին գումար՝ 3-5 Եւրո, քանի որ այն մարդը, ով ներսում սպասում է, ասենք այդ ոսկերիչը, իրեն հետաքրքիր չէ անկապ մարդիկ, գան, նայեն, գնան, իրեն պէտք է մարդիկ, ովքեր իրենց հետաքրքիր է առնելը՝ որ ինքը գումար աշխատի, կամ էլ ոսկերչութեան արուեստը՝ որ քննարկեն միասին, թէ սա ինչպէս է, ու նա ինչպէս։
Իսկ մեզ մօտ մուտքը անվճար է. ամէն մի անկապ մնացող մարդ գալիս է, բայց մտնողների 90%ից ոչ մէկ բան չի հետաքրքրում միջից, ասենք իրենց համար այդտեղի տեխնոլոգիաները (քիչ, բայց կայ) կամ հիւսիսային պողոտայի խանութները մէկ է, այնքան որ ման գայ։
Նոյնն էլ բլոգում, մտնում են հասցէով (կամ հետեւում են ՌՍՍ-ով) այն մարդիկ, որոնց հետաքրքիր է կարդալ, կամ հետեւում են ինչ որ պիտակի, ասենք ԳՆՈւ/Լինուքս, որոնց հետաքրքիր է հետեւելը, ապա կարդալը, ու պէտք եղած դէպքում մեկնաբանելը։
Իսկ դիմագրքում ամէն մէկը անկապ մնալուց սկսում է խանութներ մտնել լայքել։
տենց։