Ասք կարգիչների խնդիրները դիւրակիր սարքերին տանելու մասին

Յիշո՞ւմ էք, երբ Նորայրը Բուն TV֊ում պատմում էր նրա մասին, որ մարդիկ միասին չաթուելու համար բացում էին մի հատ ICQ, MSN, Yahoo Messenger, Paltalk, Skype, Gtalk, AOL եւ այլն (սա կարող է անվերջ գնալ)։ Իհարկէ ես էլ եմ ապրել այդ ժամանակներին, նոյն յուզերնեյմով ունէի հաշիւներ այդ բոլորի մօտ, քանի որ չէի կարող մէկից միւսը նամակ գրել (չնայած վերջում MSN-ից Yahoo բացեցին պորտը)։ այդ խնդիրը մի գուցէ չկայ էլ գրասեղանային կարգիչների մօտ. մարդիկ անցել են Վեբի, ասենք բոլորը միասին բացում են Ֆեյսբուքի չաթ, կամ Գուգլի ֆանատները միասին անցնում են Ջ+ հանգաութս, իսկ եթէ ցանկանում ես բոլորի հետ շփուել, ապա մէկ զննիչով բացում ես մի քանի ներդիր (Tab), ասենք facebook.com, plus.google.com, vk.com, ok.ru, եւ շարունակելի է։

Այս խնդիրը ոչ թէ միայն չլուծուեց, այսինքն՝ չստացուեց մարդկանց բացատրել, որ կարելի է մէկ տեղ լինելով բոլորի հետ շփուել, այլ եւ խնդիրը շարունակուեց դիւրակիր սարքերի, խելախօսների, թաբլեթների, շուտով՝ խելաժամացոյցների եւ այլնի մօտ։

Այսօր ընկերս էր եկել, գնալու էր Ուզբեկստան, խնդրեց մի հատ մեյլս գրեմ, որ հետս կապուի։ վերցրեցի հեռախօսը, որ մտնեմ contacts ծրագիրը, ի դէպ հեռախօսը լաւ հզօր բան մըն է, Սամսունգ ընկերութեան կողմից եւ Անդրոիդով աշխատող։ ահա, դեռ սպասում եմ contacts ծրագիրը բացի 🙂 բա ուրի՞շ, ո՞նց էք, հեսա կը բացի (։

Վերջապէ՜ս, բացեց, ահա գրեցի մեյլս, ու հիմայ սպասենք, սեյվ է անում։ ահա, բայց ինչո՞ւ այսքան դանդաղ, իմ 600Mhz-նոց Ն900-ը շա՜տ աւելի արագ է, հմմ։ իրենը երեւի մի երկմիջուկանի 1.5Ghz կը լինի մի ԳԲ ՌԱՄ-ով։

Ցանկանո՞ւմ ես բոլորի հետ շփուել, դէ օգտագործիր. Whatsapp, Viber, Skype (արա էլի՞ դու ։Ճ), Telegram, QQ, Snapchat, Tango, ու սա անվերջ կը գնայ, 2 անգամ աւելի անվերջ քան գրասեղանային կարգիչների անվերջը ։Ճ

Բնական է, որ այդքան ծրագիր բաց թողնելուց յետոյ հեռախօսը սկսում է դանդաղել (։

իսկ գիտէի՞ք, որ համարեայ բոլորն էլ աշխատում են XMPP-ով (։ բայց այնպէ՜ս են ներկայացնում, ասես նոր գիտութիւն լինի։

Իսկ ես ունեմ մէկ ծրագիր, կամ Pidgin-ն է միացրած, կամ էլ հենց maemo ՕՀ-ի ներքին ծրագիրը, եւ ահա, ես կպած եմ Ջաբերին, եւ խօսում եմ բոլորի հետ։ Մենք (ջաբեր օգտագործողներս) նաեւ ունենք ընտրութիւն, օրինակ՝ ինձ դուր չի՞ գալիս Pidgin-ը, խնդիր չկայ, կ՚օգտագործեմ Psi, դա էլ է՞ էշութիւն, ոչինչ, կայ Profanity, եւ այլն։

իսկ դո՞ւք, ամէն տարի նոր, աւելի արագ հեռախօ՞ս էք առնում (։ թէ՞ հանգիստ չէք շփւում։

տենց։

Պատասխանել մեյլով