Ամսական պահոցներ՝ Դեկտեմբերի 2022

Անդրանիկ Վարդանեան

27 Դեկտեմբերի, 2022

Երկու տարի առաջ գրառել էի թէ ինչ եմ օգտագործում, ստեղծելով մի էջ, որտեղ մանրամասն նշուած է իմ սարքաւորումները ինչպէս նաեւ ծրագրերը։

Վերջին անգամ էջը թարմացրել էի 2021 թուականի Յունվարին։

Իսկ մի քանի օր առաջ հրապարակեցի իմ oblox համակարգի ելատեքստը oblox.bsd.am կայքում։

Եւ այպիսով, ահա, թարմացուած եւ oblox֊ով գեներացուած What I use.

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք Կաթով Թեյի Մասին

Երեկ կօֆէն գրել էր.

մեկ մեկ կարող է նույնիսկ կաթով թեյը մի ամբողջ աշխարհ նշանակել ^^

Որտեղ տիգրանը հարցրեց.

ո՞նց ես սարքում

Որպէս մեր տան կօֆէ եւ թեյ պատրաստող, ահա պատմեմ՝

թեյնիկով տաքացնում եմ ջուրը։ ապա այլ թեյնիկի մէջ (այսուհետ՝ չայնիկ) դնում եմ երկու֊չորս գդալ ուրց, կէս֊մէկ գդալ նանա (մէկ֊երկու հոգու համար, համապատասխանաբար), եւ ճկուտիկի (ԻՄ ճկուտիկի) չափով դարչին։ թեյնիկի ջուրը եռալուց յետոյ լցնում եմ չանիկի մէջ եւ սպասում եմ ութից տաս րոպէ։

Ապա թեյի բաժակի մէջ եմ լցնում։ Եթէ կաթով, ապա լցնում եմ կէսը կաթ, կէսը թեյ։ Շատ կարեւոր է, որ նախ կաթը լցնես, յետոյ թեյը։ կաթը չեմ եռացնում, բնաւ։ օգտագործում եմ բուսական կաթ՝ Ջոյայի Սոյան։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք Տելեգրամն ու Թուիթերը անջատելու մասին

Գիտեմ, որ Հայաստանի բնակիչները ապրում են Տելեգրամում, բայց ե՛ւ տելեգրամը ե՛ւ Թուիթերը վատ ցանցեր են։ Արդէն մէկ տարի է ինչ ունեմ Տելեգրամ ալիք եւ Թուիթերի հաշիւ իմ Հայերէն եւ Անգլերէն ցօգերի (բլոգների) համար։

Ցանկանում էի տեղեկացնել, որ երկուսն էլ անջատելու եմ։

Կարող էք հետեւել RSS/Atom հոսքերով։

յ.գ. Մօտ ապագայում գուցէ աւելացնեմ մեյլ պարբերաթերթ (email newsletter)

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

ARMSec 2022

CTF֊ից անցնենք ARMSec 2022 կոնֆերանսին, որը տեղի է ունենալու Դեկտեմբերի 18֊ին, բացումը լինելու է առաւօտ ժամը 10֊ին։

Մանրամասները կարող էք նայել կայքում՝ ARMSec։

Ես ունենալու եմ երկու ելոյթ՝

1) How the internet is going back to its roots and why you should care

Screenshot 2022 12 16 at 1 04 49 PM

Այս ելոյթի ժամանակ խօսելու եմ սոց֊ցանցերի մասին, թէ ինչպէս է ամէն ինչ հետ գնում իր արմատներին, ինչ են ապակենտրոն սոց֊ցանցերը եւ ինչու ենք մենք յաղթելու։

2) How Valodik reports incidents to improve his country and why we need a CERT/NCSC NOW!

Screenshot 2022 12 16 at 1 04 57 PM

Այս ելոյթի ժամանակ խօսելու եմ թէ ինպէս է Վալոդիկը (վերեւների հետ կապ չունեցող 16 տարեկան երեւակայական երիտասարդ մը) տեղեկացնում համապատասխան մարմիններին իր գտած խնդիրները։

Երեւի լաւ է, որ երկրորդ ելոյթս չեն դրել «գլխաւոր սենեակում»՝ Մանուկեան սրահում։ Մի անգամից ասեմ, որ հիմնականում լինելու է այն մասին թէ ինչու են ձախողուել Հայաստանեան CERT֊երը, Հայաստանի Հանրապետութեան նախարարութիւնները եւ նոյնիսկ ARMSec համայնքը։ Ու ինչպէս կարող ենք ուղղել այդ խնդիրները։

Ահ, այս տարի Կօֆէ֊ն էլ է ելոյթ ունենալու՝

Screenshot 2022 12 16 at 1 15 45 PM

Իսկ նա պատմելու է իր սովորելու եւ գործ գտնելու ուղու մասին։

Սպասում եմ բոլորիդ։ Մինչ հանդիպում։ Հա, օգտագործելու եմ #ARMSec2022 պիտակը

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

10 Դեկտեմբերի, 2022

#CyHubCTF2022

Արդէն կայ 20֊ից աւել խնդիր: Դեռ կայ 15+ ժամ մրցոյթի աւարտին:

Ոնց հասկացայ մեծ մասը մնում են գիշերը լուծեն:

Կէսգիշերից յետոյ աւելի ակտիւ կը բլոգեմ մանրամասների մասին:

Ասանկ Բաներ

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

10 Դեկտեմբերի, 2022

Այսօր եղաւ ամէնավատ բանը, որը կարող է լինել CTF֊ի ժամանակ։

Task֊երը մի մասը սխալ էին աշխատում։ Ստիպուած եղայ FreeBSD֊ի մէջ տեղադրել Alpine Linux, ապա մէջը տեղադրել Docker որ աւելի արագ կարողանամ reproduce անել խնդիրները եւ տալ լուծումը։

Միւս տարի պէտք է մի քանի ամիս ծախսեմ եւ գրեմ Docker Wrapper մը Jailer֊ի համար։

Մանրամասները, իհարկէ, կը գրեմ CTF֊ի ժամանակ։ Իսկ հիմա պէտք է վազեմ, որ հասցնեմ մնացած բաները տեղադրել (։

Մինչ հանդիպում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով