Հեղինակների պահոցներ՝ Անդրանիկ Վարդանեան

Անդրանիկ Վարդանեան-ի մասին

Համահիմնադիր @ իլլուրիա։ Փոխտնօրէն @ Մութ Ուժեր™։ Խոնարհ ծառայ @ Համացանց։ միշտ կարգիչի դիմաց։ հիմնականում անվնաս։

Մտքեր №52199

Արդէն երկու օր է ինչ օգտագործում եմ տեղական երգադարան։ Բոլոր կարեւոր ալբումները կամ առել եմ կամ էլ կարողացել եմ լեգալ ձեւի ներբեռնել։

Իհարկէ, սկզբում թւում էր թէ բարդ է լինելու, բայց մէկ֊երկու ալբում քաշելուց յետոյ արդէն կախուած էի զգում։ Դէ լաւ սա էլ ներբեռնեմ։, դէ լաւ սա էլ եմ լսում ուրախ ժամանակ։ Այ էս ալբումը լսում էի հեծանիւ քշելիս Նիդեռլանդներում, այ սա էլ պէտք է լինելու մատեանում գրառելու ժամանակ։

Պարզւում է, որ եթէ մի բան էլ առնում ես iTunes Store֊ից, ապա դրանք lossless են եւ առանց DRM, որը հրաշալի է։

Փորձեցի ուղղակի ֆայլը (որը m4a ֆորմատի էր) ուղարկել Կօֆէին որ նա լսի իր Անդրոիդի վրայ, ու հրաշալի աշխատեց։

Հիմա արդէն ունեմ մօտ 40 ալբում, որը կազմում էր մօտ 400 երգ, որն զբաղացնում է 4,68 Գիգաբայթ

Յետոյ իմացայ, որ կարող եմ մի կոճակով ամբողջ երգադարանս արտահանել ու լսել այլ սարքի վրայ։ Ահագին պէտք է գալիս նման պարզ բաները այլ պլատֆորմի միգրացիա անելիս։

Փաստացի սկսեցի Deezer֊ն ու YouTube֊ը օգտագործել նոր գործեր բացայայտելու համար, իսկ երբ մի բան դուրս է գալիս, ներբեռնում եմ կամ էլ առնում ու ինձ մօտ պահում։

Ինձ մօտ տպաւորութիւն է, որ երգն ու երաժշտութիւնը դարձել են «ապրանք» (commodity), որտեղ ստեղծողը ծախսում է անսահման ժամեր իրենց վրայ եւ նայում իր երգերին որպէս արւեստի գործ իսկ մենք ասում ենք «վայ տեղ չունէի, իր երգերը ջնջեցի քեշից»։

Ես ուզում եմ գնահատել այդ մարդկանց, ես ուզում եմ ամէն մի երգը չլինի մէկ կոճակ away, ես ուզում եմ փող տալ՝ առնել այն, կամ ներբեռնել իրենց տրամադրած հասցէներից։

Ես ուզում եմ, որ գնահատեմ իրենց արած գործը։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մտքեր №24006

Ահ, վերջին գրառմանս վերնագիրն էր «Մտքեր №21301»։ Ահագին մտածելուց յետոյ հասկացայ, որ միկրոբլոգինգը ինձ դուր է գալիս։ Շատ։

Բայց մի այլ ձեւի չեմ ուզում գրառել թուիթթերներում ու թութերում։

Իմ համար ահաւոր կարեւոր է դարձել իմ հարթակն ունենալը։ Ահագին մտածում էի դնել Դաշնեզերքի հանգոյց իմ տանը։ Բայց ահագին հետեւողական աշխատանք է պահանջում։ Իսկ դէ էստեղ հաւէս ա, կարողանում եմ ամէն ինչ հաւաքել մի կայքի մէջ։

Դէ ունենք բոլորս նաեւ, իհարկէ, RSS հոսքեր։

Բայց դէ միկրոբլոգային գրառումները բլոգում պահելու դէպքում լաւ հարց է առաջանում՝ ի՞նչ դնել գրառման վերնագիրը։

Ժամանակին, շատ հին անցեալում, իմ գրառումները վերնագրերը դնում էի »»», բայց մի տեսակ իւրայատուկ չեն լինում այդպէս։

Մի քանի տող կոդ գրելուց յետոյ հասկացայ, որ աւելի լաւ է օգտագործում Random Number Generator իմ Random Thought Generator֊ի համար (։

Սիւնեցին էլ առաջարկեց որ լինեն «Մտքեր » վերնագրով։ Ու ստացանք այն ինչ հիմա ունենք։

Այսպիսով երեւի աւելի հաւէս կը լինի գրառելը, արդիւնքում՝ աւելի յաճախ։

Մինչ։

Պատասխանել մեյլով

Մտքեր №21301

Երեկ ահաւոր էր։ երբ գրառում էի տրանսպորտում բլոգելու մասին, քաղաքի ձայնը ազդում էր։ Բոլորն իրար սիգնալ են անում, էնտեղ փոշի ա, միւս մասն էլ վերանորոգում են, վարորդը շատ վատ, դէ շատ վատ չէ, բայց ոչ֊լաւ երաժշտութիւն է միացրել։

Իհարկէ, վթարի ընթացքում կորցրած ականջակալներս յայտնուեցին ու ես միացրեցի դրանք։

Բնականաբար որոշեցի դնել դասական երաժշտութիւն (իբր զարգացած մարդ եմ) գրելու համար։ Բայց ցանցը լաւ չէր, բնաւ, չէի կարողանում ոչ մի բան հասկանալ լսածիցս։ Ամէն րոպէն մէկ կախում էր ու բուֆերինգ էր անում։

Յիշեցի որ Deezer֊ի ծրագրում ունեմ ներբեռնած երաժշտութիւն։ Լաւաբախտաբար Մոբի֊ի վերջին գործերը քաշել էի։

Սեղմեցի «փլեյ» կոճակի վրայ, բայց արի ու տես որ կախեց։ Սպասեցի մի տաս վայրկեան, յետոյ միացաւ։ Լսեցի մի րոպէ, յետոյ կրկին կախեց։

Չեմ հասկանում իհարկէ ինչ է լինում։

Չնայած նրան, որ ամիսներ առաջ գրառել էի երգերը ունենալու մասին, բայց հիմա զգում եմ թէ ինչքան դա ինձ պէտք։

Ոչ թէ միայն քաղաքական պատճառներով, այլ նաեւ տեխնիկական։

Ու երեւի մի ամբողջ շաբաթ անցկացնեմ իմ երգերը քաշելու վրայ, առանց Deezer֊ների ու DRM֊ների։ Մաքուր Ֆլակներ կամ ogg/mp3֊ներ։

Յաջորդ անգամ գրառելուց կը կարողանամ հանգիստ գործ անել… տաքսիների մէջ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Երեւանեան փոխադրաբլոգեր

Հայաստանում ահագին խնդրայարոյց է մեքենաների վիճակը։ Կամ երկար սպասում ես տաքսիի, կամ երկար սպասում ես հասարակական փոխադրամիջոցի կամ էլ իրենց մէջ ես սպասում որովհետեւ բոլոր ճանապարհները խցանուած են։

Չնայած նրան որ համարեայ միշտ ուշանում եմ ամէն տեղից ու ամէն ինչից, իմ ժամանակը ահագին լաւ եմ գնահատում։ Մեքենաների մէջ գործ եմ անում՝ կոդ եմ գրում, նամակ եմ պատասխանում, ներկայացում եմ պատրաստում կամ նոյնիսկ մատեանումս եմ գրառում, ինչպէս որ հիմա։

Ժամանակին՝ ոչ շատ հին անցեալում երբ օգտւում էի նաեւ հանրային փոխադրամիջոցներից, նոյնիսկ հասցնում էի հեռախօսով գրառումներ անել։

Ոչ թէ այն պատճառով որ շատ արագ եմ գրառում, չէ, բնաւ։ Ահագին երկար պրոցես է ինձ համար գրառելը։ Անցեալում երբ քշում էի WordPress ապա պէտք էր լոգնուել շատ հին հեռախօսով՝ հին բրաուզերով, ապա այլ ծրագրի մէջ գրէի պարունակութիւնը ու տանէի բրաուզերում կպցնէի գրածս։

Հիմա էլ պակաս չեն խնդիրները, ահագին սկրիպտներ սցենարներ եմ աւտոմատացրել գրառելու համար։

Չնայած նրան, որ միշտ բողոքում եմ այս ամէնից եւ ընդունում եմ որ լաւագոյն լուծումն է Երեւանի կենտրոնում կամ մետրոյին մօտ տուն ունենալը, սակայն ահագին արդիւնաբեր է մեքենաների մէջ գրառելը։ Չեմ կարող բողոքել «վայ բլոգելու ժամանակ չկայ, բնաւ», այլ միշտ էլ ժամանակ լինում է։

Ինչեւէ, հասնում եմ իմ գրասենեակ, մինջ յաջորդ հանդիպում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Gov.am֊ում ուշադիր չեն, բնաւ

Դէ ինչպէս բոլորը գիտեն ես ամէն ինչ կարդում եմ RSS֊ով, ու իմ RSS ընթերցիչը մի քանի րոպէն մէկ անցնում է իմ բոլոր հոսքերի վրայով եւ թարմացնում է իրենց պարունակութիւնը։

Որպէս համացանցի հպարտ քաղաքացի, առաջին բանը որ անում եմ արթնանալուց յետոյ դա զուգարան գնալն հոսքերս կարդալն է։

Հոսքերից մէկը որ հետեւում եմ դա Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան RSS հոսքն է։

Այսօր առաւօտ տեսայ, որ ՀՀ կառավարութեան հոսքը մօտս խնդիր էր տալիս։ Երեւի երեկ էր խնդիր տուել ու կանգնել, բայց մինչեւ «թարմացում» կոճակը սեղմելը որոշեցի էկրանահանեմ։

Պարզւում ա, մարդիկ մոռացել էին TLS վկայականը թարմացնել։

Նայի ջանիկ, մենք ունենք Let’s Encrypt, որը տալիս ա մեզ.

  • ա) անվճար վկայական, երեք ամսով
  • բ) աւտոմատացման գործիքներ

Բայց արի ու տես, որ ՀՀ կառավարութիւնը դրանք չի օգտագործում, օկ, հասկանալի ա, իրենք առնում են վկայականները եւ թարմացնում են տարին մէկ։

Բայց այդ ամէն ինչի համար էլ կայ աւտոմատացման գործիքներ, իսկ եթէ չկայ, ապա ունես մէկ տարի ժամանակ այդ ամէնը թարմացնելու։ Մէկ ամիս առաջ չէի՞ք կարող թարմացնել, պէտք է անպայման վկայականի ժամկետն անցներ նո՞ր թարմացնէիք։

Ու սա ՏՏ ոլորտով հպարտացող երկիրն է։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Լաւագոյն սպասարկման ՕՀն

Լուրեր էի կարդում, մէկ էլ տեսայ որ NetCraft֊ը հրապարակել է Most Reliable Hosting Company Sites in September 2021 գրառումը։ Ընդհանրապէս նման բաներ չեմ կարդում, բայց այս անգամ ուզեցի շատ կարեւոր բան ստուգել։

Արդէն երկար տարիներ է որ FreeBSD֊ի կարգախօսն է «The Power To Serve»՝ «Սպասարկելու Ոյժը»։

Ու այո, յուսախաբ չեղայ, երբ տեսայ որ New York Internet (NYI)֊ն առաջին տեղում է ու սիրուն նշուած է՝ OS? FreeBSD։


ՆեթՔրաֆթը նաեւ գրել է՝

In September 2021, New York Internet (NYI) had the most reliable hosting company site: it responded to all of Netcraft’s requests, with an average connection time of 61ms. NYI has appeared in the top 10 table seven times in 2021 so far. Customers can choose from a range of cloud, colocation, bare metal and managed solutions.

Նման բաները չէի գրում անցեալում, հիմա՝ ստիպուած եմ։ Ստիպուած եմ, որովհետեւ դեռ ունեմ բազմաթիւ ընկերներ, ովքեր ուզում են իրենց սպասարկիչները բաժանեն տրամաբանական վարչական մասերի սակայն չեն կարողանում։ Օգտագործում են Docker֊ի նման բաներ, երբ իրականում իրենց Jail է պէտք։

Յոյս ունեմ, որ, երբ տեսնեն որ NYI֊ի նման ընկերները երբ օգտագործում են FreeBSD, ապա իրենք էլ կսկսեն օգտագործել։

Մեյնսթրիմ չի նշանակում լաւ։ Թաքնուած չի նշանակում վատ։ Խնդրում եմ, ինձ սխալ չհասկանալ, ես չեմ ասում որ մեյնսթրիմը վատն ա կամ թաքնուածը լաւն ա։ Ուղղակի ասում եմ որ մեյնսթրիմից այն կողմ էլ բաներ կան։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ելոյթ։ BarCampEVN21 | FreeBSD ամպ

Այս տարի Բարքեմփ Երեւանի ժամանակ ունեցայ մի քանի ելոյթ, դրանցից մէկն էր իմ ներկայացումը FreeBSD Jail֊երի մասին։

Չեմ ուզում երկար բարակ գրել, ահա տեսահոլովակը եւ ներկայացումը.

FreeBSD_Cloud.pdf

YouTube

ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Համայնքների շտեմարան

Ահագին կարիք եմ զգացել համայնքների շտեմարան ունենալ։ Ամէն ինչ սփռուած է։ Պէտք է աջ ու ձախ տեղերից հաւաքել։

Այդ պատճառով էլ որոշեցի հաւաքել համայնքներ.հայ կայքը, որտեղ կը լինեն բոլոր ՏՏ համայնքների անունները, հասցէները եւ միանալու յղումները։

Ակնյայտ է, որ շատ քչերը ունեն կայք։ Հիմնականում միայն Տելեգրամում են ապրում, որը ահագին տխուր է սակայն իրականութիւն։

Ամէն դէպքում, եթէ դուք էլ ունէք ՏՏ համայքն որը ուզում էք լինի ցուցակում ապա կարող էք աւելացնել բացելով Issue կամ կատարելով Pull Request ԳիթՀաբի շտեմարանում՝ այստեղ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Վթար եւ անփորձանք ցաւեր

Իհարկէ առաջին բանը որ եկաւ մտքիս աւտովթարից յետոյ դա Թուիթթերում գրելն էր, որ աւտովթարի մէջ եմ եղել եւ հաւանաբար անհասանելի կը լինեմ մի ամբողջ շաբաթ։

Ինչ խօսք, լրիւ ուրուական էի դարձել ու անջատել էի բոլոր ծրագրերը։ Ոչ թէ փորձում էի մարդկանցից փախնել այլ ուղղակի ինձ ճանաչելով գիտէի որ շատ ցաւերի մէջ մարդկանց հետ խօսալը լաւ տեղ չի տանում։ Հաւանաբար ամէն մի մանր բանից ազդուելու էի ու սկսելու էի վիրաւորել աջ ու ձախ։

Լաւաբախտաբար լուրջ վնասուածքներ չկային եւ մէկ շաբաթ յետոյ սկսեցի գոնէ նորմալ քայլել։ Երկու շաբաթ յետոյ` աստիճան բարձրանալ, բայց հիմնականում «Ա՜խ» գոռալով ամէն րոպէն մէկ։

Բայց արի ու տես որ այդ downtime֊ը օգտագործեցի լաւ նպատակներով եւ կարողացայ մի քանի հատ patch ուղարկել FreeBSD ՕՀ֊ի համար։ Ահագին գոհ եմ ինձանից։

Հիմա արդէն կարելի է կրկին գրել առանց բղաւելու ցաւալու։

Պատասխանել մեյլով

Ասք համակարգեր սիրողների երկար սպասուած հանդիպումների մասին

Մինչեւ մտքերի մէջ խորանալը, ուզում եմ այս էկրանահանած նկարը ցոյց տալ։

Այո, դեռ 2014֊ին էի ուզում ունենալ համակարգեր սիրողների համար հանդիպումներ (a.k.a. meetup֊ներ)։

Պատմեմ ինչ եղաւ մի քանի շաբաթ առաջ։

Մի խումբ ընկերների եւ համայնքի ակտիւ անդամների ուղարկեցի նամակ, որ ցանկանում եմ կազմակերպել Systems We Love կոնֆերանս։ Ինձ պէտք էր գոնէ 10 խօսնակ եւ գոնէ 30 մասնակից։ Ընթացքում ահագին հետաքրքիր արձագանքներ ստացանք։

Առաջինը. Մարդկանց թւում է, որ իրենց շատ նեղ հետաքրքրութիւնները ոչ մէկին հետաքրքիր չի լինելու։ Հասկացանք որ դրա համար պէտք է թեման հրամցնել շատ մեղմ։ Նախ խօսել թէ ինչու ես խօսում այդ մասին, ապա պատմել թեմայի անցեալի մասին, ապա պատմել քո պատմութիւնը այդ մասին։

Երկրորդ. Շատ կարեւոր է պատմութիւն ունենալ։ BarCamp Yerevan֊ի գլխաւոր թերութիւններից մէկն այն է, որ շատերը գալիս եւ ուղղակի էկրանն են կարդում։ Երբ հարցնում ես «իսկ դուք սա պրոդաքշնում օգտագործում է՞ք» իրենց պատասխանն է «նու տենց չէ՜, բայց մի փոքր կտորի վրայ հա»։ Ու հասկանում ես, որ սա սպասելի է, քանի որ մենք սպառող ազգ ենք, մենք օգտագործում ենք այն ինչ տեսնում ենք HackerNews֊ում, ինչ տեսնում ենք շատ աստղեր ունի GitHub֊ում։ Մեր ահաւոր շատ քիչ տոկոսն է արտադրող։ Ահաւոր քիչ մասն է ազատ ԾԱ֊ի մասնակցող։ Ես ցանկանում եմ այդ մշակոյթը փոխել, ես ուզում եմ այդ մշակոյթը թարմացնել, մարդկանց ցոյց տալ ինչպէս մասնակցել, ինչ խնդիրներ լուծել, ինչպէս համայնքների հետ շփուել եւ այլն։ Խօսել մեր անցած ճանապարհի մասին ու լսել ուրիշների պատմութիւնները։ Այո՛։

Երրորդ. Հասկացանք, որ շատ դժուար է մի անգամից կոնֆերանս կազմակերպել։ Նախ պէտք է անել հանդիպումներ։ Մէկ֊երկու հոգի պէտք է խօսեն, մարդիկ՝ լսեն։ Ապա միասին քննարկումներ անեն ու գնան մի տեղ խմելու։

Չորրոդ. Պէտք է ունենալ կայունութիւն։ Ամէն երկու շաբաթը մէկ հաւաքւում ենք։ Այսքանը։ Նոյնիսկ եթէ ներկայ լինի 4 հոգի, ապա պէտք է ունենալ ելոյթ, նկարահանել դա ու տեղադրել համացանցում։ Իմ նպատակն այն է, որ եթէ ես մի օր գործերով խառը լինեմ, տանը հիւանդ պարկած լինեմ, մահացած լինեմ, կամ ամենավատ դէպքում՝ ձանձրացած լինեմ, ապա միեւնոյն է՝ մարդիկ հաւաքուեն ու շարունակեն կիսուել իրենց պատմութիւններով։

Այսքանից ելնելով որոշեցինք սկսել Systems We Love Armenia։ Արդէն ունենք կայք, ԻւԹիւբ ալիք, Տելեգրամ խումբ։ Շուտով կունենանք նաեւ Թուիթթերի հոսք, դաշնեզերքի հանգոյց, ջաբեր սերւէր ու ամենակարեւորը՝ լոգո։

Փորձելու եմ պահել նոյն ընթացքը։ Նախ հրապարակում եմ ինչ֊որ անոնս, եթէ կան ելոյթներ, եթէ չէ՝ խնդրել համայնքին որ մի բան ներկայացնեն։ Ապա՝ հաւաքւում ենք եւ լաւ ժամանակ անցկացնում։ Գալիք օրերին խմբագրել տեսանիւթը եւ հրապարակել այն։ Վերջում՝ կը գրեմ ամփոփում՝ քանի հոգի եկաւ, ինչի մասին խօսեցինք, աւարտից յետոյ ինչ արեցինք եւ ուր գնացինք թեյելու կամ կօֆէ խմելու։

Եւ ահա, յոյս ունեմ որ սա կը լինի շարունակական, կը գայ գոնէ 4 հոգի եւ հետաքրքիր կը լինեն ելոյթները ապագայ սերնդի համար։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով