Երեւի ինչ֊որ մէկը բողոքս տեսել է:

Ժամանակակից վեբ ստանդարդներ կան a11y նախագծի մէջ, որոնք բացատրում են ինչպէս կայք ունենալ, որը մատչելի կը լինի բոլոր մարդկանց, լինեն կոյր, վատ տեսողութեամբ կամ իմ նման գոյները չտարբերող:
Այսօր ինձ այս բաժակով են սուրճ բերել
Եթէ խնդիր չէք տեսնում ապա հաւանաբար աջլիկ էք։ Սակայն իմ նման ձախլիկները մի անգամից կը նկատեն, թէ ինչ անյարմար է այս բաժակով խմել։ Քառասունհինգ աստիճան անկիւնով բռնակ, որը բնաւ յարմար չի ձախլիկներին:
Սիրուն դիզայնն ու մատչելիութիւնը տարբեր բաներ են:
Ասանկ բաներ…
Մի քանի տարի առաջ Apple֊ը աւելացրել էր հնարաւորութիւն տեսնել թէ որ յաւելուածն է կպցնում ուրիշ յաւելուածի պատճենածը:
Երեկ Ucom֊ի յաւելուածը բեռնեցի եւ մէկ էլ տեսայ, որ կպցնում ա իմ սեղմատախտակի պարունակութիւնը։
Փորձեցի վերարտադրել եւ ստացայ տեսանիւթ
Ասանկ բաներ…
Այսօր գնում ենք Աղուերան, հանգստանալու, երեւի։ Ասում եմ երեւի որովհետեւ գիտեմ, որ հաստատ նստելու եմ գործ անեմ, ուղղակի էս անգամ բնութեան մէջ ա լինելու։ Կարեւորը չմոռանալ ջուր խմել։
Արդէն ահագին ժամանակ է ինչ օգտագործում եմ տեղական գրադարան, երգերը քաշում եմ կամ առնում եմ (այո, ես կողմ եմ, որ #փող_տուր_երգ_առ) ու լսում եմ անցանց։
Սակայն երբեմն պէտք է լինում բացայայտել նոր երգեր, ու դրա համար ունեմ ե՛ւ Deezer ե՛ւ Apple Music։
Այսօր երգեր էի փնտրում երբ սա նկատեցի.
եկայ
պէս
չտեսայ
տղայ
խաղայ
եկէլ
Այո, այո, դասական ուղղագրութեամբ են դրել երգի բառերը։ Ասեցի շարունակեմ ալբումով, մէկ էլ.
Մնացած երգերն էլ են դասականով գրած։ Շա՛տ ուրախացայ։
Ինչեւէ, ահա յղումը դէպի Էփլ Միւզիք՝ Թող լինի սիրոյ տարի
Ահա նաեւ յղումները դէպի YouTube.
Գեորգի Մինասյան — Գալիս ես
Գեորգի Մինասյան — Այ սև աչերով աղջիկ
Ասանկ բաներ…
Արդէն քանի ամիս է օգտւում եմ Jet յաւելուածից եւ իրենց սկուտերներից, սակայն ոչ մէկ անգամ չեմ օգտագործել Ռուսերէնով։ Միշտ եղել է Անգլերէն ու ինչքան գիտեմ չունեն Հայերէն։
Սակայն այսօր նման ծանուցում ստացայ։
չգւտեմ ինչ են հարցնում, բայց էմօջիներից հասկացայ, որ խնդրում են:
Ամէն դէպքում՝ սա, իմ համար, իմպերիալիզմ է:
ինչի՞ ենք միշտ ճկոյտ մատով ստուգում ծորակի ջրի ջերմաստիճանը:
Համա֊փաստաթղթերի (pandoc֊ի) մասին առաջին անգամ լսել եմ նորայրից, երբ Systems We Love Armenia֊ի հաւաքի ժամանակ նա արագի մէջ հաւաքեց իր ներկայացումը ու ցոյց տուեց բոլորիս, թէ ինչու է դվորակը ճիշտ։
Օրինակ, եթէ արագի մէջ Markdown֊ով հաւաքեմ այս ֆայլը՝
# Միջոցառման մասին
- Հաւէս ժամանակ
- Լիքը ուտելիք
- Թոյն մարդիկ
- ոմանք միքիչ շատախօս
Չմոռանաք ձեր հետ բերել՝
- [ ] անձնագիր
- [ ] գրիչ
- [ ] մայկա֊տռուսիկ
Ապա կարող եմ աշխատեցնել
pandoc -s test.md -o test.html
Ու կստանանք այսպիսի սիրուն մի բան
Ու շատ հաւէս է, որ արագի մէջ կարող ենք նման բաներ հաւաքել։
Ես դրանով իմ todo list֊ն եմ սարքել, թէ ինչ է պէտք անել իմ համայնքների համար։
Ասանկ բաներ…