
Անդրանիկ Վարդանեան
8 Հուլիսի, 2022
— Սոյայի կաթ ունէ՞ք:
— Հա, բայց նուշի ա:
iOS֊ի կղպանք
Երեկ Էփլը հրապարակեց, որ նոր կարողութիւն են թողարկում iOS֊ի համար՝ Lockdown Mode։
Սա իրականում շատ աւելի կարեւոր է, քան մարդկանց թւում ա։ Հիմնական խնդիրները անվտանգութեան միշտ գալիս են բացթողումների պատճառով։ Դա կարող է լինի ամենապարզ «այս կոճակը չեմ սեղմել» վիճակից, դէպի «համարս հանրային դրած ա» մինչեւ «սխալմամբ յղման վրայ եմ սեղմել»։
Հայաստանում արդէն մի քանի դէպք գրանցուել է գաղտնալսման։ Չնայած նրան, որ դեռ պարզ չի, թէ ովքեր են այդ իրականացրել, բայց կարեւոր դիրք ունեցող մարդկանց՝ լրագրողների, քաղաքական եւ քաղաքացիական գործիչների (երեւի նաեւ նոյնիսկ բլոգերների) համար շատ կարեւոր է մնալ անվտանգ։
Ինչքան էլ նստենք ու փորձենք մարդկանց կրթել, յարձակուողները միշտ մի քայլ առաջ են լինում։
iOS֊ի նոր կարողութիւնը հասանելի է լինելու յաջորդ թողարկման մէջ, անպայման փորձելու եմ, որ տեսնեմ ինչ կը ստացուի։ Յոյս ունեմ իրենց խոստումները կը կարողանան իրականացնել։
Այդ ժամանակ երեւի ոչ թէ կը գրեմ այստեղ, այլ իմ նոր կայքում, որը յատկացրել եմ նման լուրերի համար՝ քաղաքացի.հայ֊ում։
Ասանկ բաներ…
վարչապետներին ցօգեր են պէտ
Վարչապետ ասելով, ոչ թէ միայն նկատի ունեմ երկրի վարչապետը այլ նաեւ սպասարկիչների վարչապետները։
Արդէն քանի ժամ է նորայրի սպասարկիչը տեղափոխում ենք 1) մեր տնից դէպի մեր օֆիս 2) Funtoo֊ից Gentoo։ Ու նկատեցի, որ ահագին մարդիկ (այս դէպքում հինգ, բայց մեր համայնքում էդ շատ է համարւում) ինձ գրեցին թէ այս կամ այն կայքը չի աշխատում։
Ես այս մասին ահագին մտածել էի, դրա համար էլ ջաբեր.ամ֊ը ունի Թուիթերի եւ թութի հաշիւ, ինչպէս նաեւ ցօգ՝ օրագրում, որտեղ կարող են օգտուողները տեսնել վերջին նորութիւնները եւ թարմացումներին ուղիղ հետեւել։
Երեւի մի հատ էլ օգրագրի հաշիւ բացենք նորայրի համար։
Ասանկ բաներ…
Երաժշտութեան Երկուշաբթի: The Logical Song


Երեկ տուն գնալուց նկատեցի, երանի բոլոր փողոցները ունենային իրենց անունները քաղաքային ենթակառուցուածքների վրայ:
Անդրանիկ Վարդանեան
4 Հուլիսի, 2022
Ահագին ոչ շատ երկար տանջուելուց յետոյ կարողացանք Կօֆէի նոր ցօգը միացնել ActivityPub֊ին։ Ինչ խօսք, մենք մի ուրիշ աշխարհում ենք ապրում։ Մեր համար կայ ապակենտրոն համացանց, մինչուայլ մնացած աշխարհը ապրում է կենտրօնացուած համակարգերում՝ Ֆեյսբուքներում, Ինստագրամներում եւ Թուիթերներում։
Ես դեռ ահագին փոփոխութիւններ կանեմ իմ ցօգում, որ իմ մատեանն էլ հասանելի լինի դաշնեզերքի քաղաքացիներին։
Ասանկ բաներ…
(Հետ) անցում դէպի WordPress
Մի քանի շաբաթ առաջ քոյրս խնդրեց, որ իր համար բլոգ բացեմ։ Իհարկէ, մի անգամից մի հատ FreeBSD Jail միացրեցի եւ մէջը դրեցի WordPress։
Ի զարմանս ինձ, ինձ շատ դուր եկաւ։ Իհարկէ WordPress օգտագործել եմ, այս Ցօգ (ցանցային օրագիր. բլոգ)֊ի առաջին վարկածը հենց WordPress֊ով էր։ Բայց այս անգամ շատ բան էր փոխուել։ Նախ տեղակայելն էր աւելի հեշտ, դոկումենտացիան նորմալ մարդկանց համար էր, ոչ թէ միայն WordPress֊ի ծրագրաւորողների։
Որոշեցի փորձարկեմ եւ եթէ դուրս գայ հետ անցնեմ WordPress֊ի։ Պարզուեց, որ այդքան էլ բարդ չէր ինչքան սպասում էի, գիշերուայ չորսն էր սկսեցի աշխատել եւ առաւօտ տասին աւարտեցի։
Ամէն դէպքում, ինձ միշտ թւում էր թէ գործիքը էական չէ, գրում ես տերմինալի մէջ, թէ սիրուն Markdown խմբագրի մէջ թէ բրաուզերի մէջ։
Շատերն են ինձ ասել, թէ առաջ աւելի շատ էի գրում։ Որոշեցի ստուգել.
Մի ֆայլի մէջ գրեցի իմ գրառումների բողոր անունները, յղումները եւ գրառման օրերը, ապա մի փոքր հրամանով.
$ xmlstarlet select -t -v '/ul/li/span' posts.txt | cut -d ' ' -f 3 | sort | uniq -c | sort
2 2017
2 2019
3 2018
7 2020
14 2022
29 2016
35 2014
47 2021
90 2015
տեսա, որ ամէնաշատը 2015֊ին եմ գրառել։ Երբ WordPress էի օգտագործում։
Յոյս ունեմ ամէն ինչ ճիշտ է տեղափոխուել նոր համակարգ։ Եթէ մի բան չի աշխատում, դէ համարս ունես մեյլս գիտես, ու ես միշտ հասանելի եմ քեզ համար։
Այսուհետ աւելի շատ կը գրեմ (։
Ասանկ բաներ…
Ասք Ինստագրամ Չունենալու մասին
Արդէն քանի տարի է չունեմ ինստագրամ, մի անգամ հաշիւ եմ ունեցել երբ անկախ ընկերութիւն էր, մի անգամ էլ Ֆեյսբուքի առնելուց յետոյ, ուղղակի նրա համար, որ մի քանի հոգու հետ շփուէի։
Լաւաբախտաբար այդ մարդիկ անցան մեյլի, պարզւում է՝ մարդկանց մեյլի անցկացնելը այդքան էլ բարդ չէ։
Ամէն դէպքում, որ հիմա ասում եմ չունեմ Ինստագրամ, ինձ հարցնում եմ «ինչո՞ւ» ու ես հարցը հարցով եմ պատասխանում՝ «իսկ ի՞նչ կայ ինստագրամում», որտեղ հիմնական պատասխանն է լինում «դէ նկարներ կարող ես դնել»։
Բայց ես գիտեմ, իհարկէ, որ իրականութիւնը տենց չի, որ Ինստագրամը նկարների համար չի։ Դրա գլխաւոր ապացոյցը երեք բան է։ Նախ, չկայ «ալբում»֊ի գաղափար, որը մինիմալ բանն է նկարներ կարեւորող համակարգի համար։ Երկրորդ՝ չես կարող նկարները ներբեռնել a.k.a. download անել, եւ վերջում՝ ինչքան հասկացայ, չես կարող նշել ասենք «նկարել եմ նիկոն էսինչով, օգտագործել եմ այս չափսի լենս, ISO֊ն դրել եմ այսքան»
Լաւ, հասկացանք, Ինստագրամը նկարների տեղ չի։ Բա իրականում ինչի՞ տեղ ա։
Ինչքան էլ տխուր լինի, այս երկիրն է ապրում ինստագրամում։
Օրինակ, երեկ որոշեցի գնալ Հումմուս.Կիմչի, հասա տեղ, մէկ էլ տեսնեմ, որ փակ են։ Քարտեզ(ներ)ի վրայ ստուգեցի, բոլոր տեղերում էլ նշուած էր, որ աշխատում են երկուշաբթի։
Մտածեցի, դէ լաւ, երեւի վարսաւիրների նման են, երկուշաբթի հանգստանում են։
Կօֆէին գրեցի, որ իմանար, ինքն էլ անիմաստ չգնար։ Իսկ կէս ժամ յետոյ նա ասաց, որ ինստագրամում գրել են, որ էդ օրը փակ են լինելու։
Դէ հիմա, խնդրեմ, եթէ մէկը ինստագրամ չունի, ապա ո՞նց էր իմանալու։
Այսինքն, եթէ ինստագրամ չունես, ապա չես կարող նման պարզ բաներն անգամ իմանալ։
Ասածս ինչ ա՝ մենք ենք մեղաւոր էս վիճակի համար։ Ես ուղղակի ուզում եմ, որ մի հատ դատա֊սենթր պայթի, ու մի 24 ժամով անհասանելի լինի Ինստագրամը, զուտ ուզում եմ տեսնել թէ մեր բնակչութեան ռեակցիան ինչ ա լինելու։
Ասանկ բաներ…
