աշխատանքներ 2023 թուականի համար
այս տարի ահագին գործ կայ անելու։ Սկսեմ թուարկել հերթով
- թարմացնել բոլոր կայքերը որ օգտագործում են oblox համակարգը
- թարմացնել Խօսենքը
- թարմացնել սերուէրը եւ սերուէրի բոլոր ծրագրերը
- ստեղծել հայերէն RSS ընթերցիչ
սրա համար արդէն ահագին աշխատանք ենք արել. որոշել ենք թէ որ ծրագրերն ենք fork անելու ու խօսել եմ այդ ծրագրերի հեղինակների հետ ու ստացել իրենց «պաշտօնական» թոյլտւութիւնը։ - վերակենդանացնել Systems We Love — Armenia համայնքը
գիտեմ, շատ բան չեմ գրել ու դա դիտմամբ է տենց։ բայց եթէ այս հինգից երեքն էլ իրականանան ապա ահագին գոհ կը լինեմ։
կը փորձեմ ամէն երեք ամիսը մէկ հետ գալ այս ցուցակին ու տեսնել, թէ ուր ենք հասել։
Ասանկ բաներ…
յ.գ. ներեցէք ուղղագրական սխալները, գրառել եմ այՓադով
Անդրանիկ Վարդանեան
27 Դեկտեմբերի, 2022
Երկու տարի առաջ գրառել էի թէ ինչ եմ օգտագործում, ստեղծելով մի էջ, որտեղ մանրամասն նշուած է իմ սարքաւորումները ինչպէս նաեւ ծրագրերը։
Վերջին անգամ էջը թարմացրել էի 2021 թուականի Յունվարին։
Իսկ մի քանի օր առաջ հրապարակեցի իմ oblox համակարգի ելատեքստը oblox.bsd.am կայքում։
Եւ այպիսով, ահա, թարմացուած եւ oblox֊ով գեներացուած What I use.
Ասանկ բաներ…
Ասք Կաթով Թեյի Մասին
մեկ մեկ կարող է նույնիսկ կաթով թեյը մի ամբողջ աշխարհ նշանակել ^^
ո՞նց ես սարքում
Որպէս մեր տան կօֆէ եւ թեյ պատրաստող, ահա պատմեմ՝
թեյնիկով տաքացնում եմ ջուրը։ ապա այլ թեյնիկի մէջ (այսուհետ՝ չայնիկ) դնում եմ երկու֊չորս գդալ ուրց, կէս֊մէկ գդալ նանա (մէկ֊երկու հոգու համար, համապատասխանաբար), եւ ճկուտիկի (ԻՄ ճկուտիկի) չափով դարչին։ թեյնիկի ջուրը եռալուց յետոյ լցնում եմ չանիկի մէջ եւ սպասում եմ ութից տաս րոպէ։
Ապա թեյի բաժակի մէջ եմ լցնում։ Եթէ կաթով, ապա լցնում եմ կէսը կաթ, կէսը թեյ։ Շատ կարեւոր է, որ նախ կաթը լցնես, յետոյ թեյը։ կաթը չեմ եռացնում, բնաւ։ օգտագործում եմ բուսական կաթ՝ Ջոյայի Սոյան։
Ասանկ բաներ…
Անդրանիկ Վարդանեան
24 Դեկտեմբերի, 2022
Ահագին տխուր է, որ «ԵՐԵՎԱՆ» ամսագրի կայքը չունի RSS հոսք։
Աւելի տխուրն այն է, որ ժամանակին ունեցել է։
Ասք Տելեգրամն ու Թուիթերը անջատելու մասին
Գիտեմ, որ Հայաստանի բնակիչները ապրում են Տելեգրամում, բայց ե՛ւ տելեգրամը ե՛ւ Թուիթերը վատ ցանցեր են։ Արդէն մէկ տարի է ինչ ունեմ Տելեգրամ ալիք եւ Թուիթերի հաշիւ իմ Հայերէն եւ Անգլերէն ցօգերի (բլոգների) համար։
Ցանկանում էի տեղեկացնել, որ երկուսն էլ անջատելու եմ։
Կարող էք հետեւել RSS/Atom հոսքերով։
յ.գ. Մօտ ապագայում գուցէ աւելացնեմ մեյլ պարբերաթերթ (email newsletter)
Ասանկ բաներ…
ARMSec 2022
CTF֊ից անցնենք ARMSec 2022 կոնֆերանսին, որը տեղի է ունենալու Դեկտեմբերի 18֊ին, բացումը լինելու է առաւօտ ժամը 10֊ին։
Մանրամասները կարող էք նայել կայքում՝ ARMSec։
Ես ունենալու եմ երկու ելոյթ՝
1) How the internet is going back to its roots and why you should care
Այս ելոյթի ժամանակ խօսելու եմ սոց֊ցանցերի մասին, թէ ինչպէս է ամէն ինչ հետ գնում իր արմատներին, ինչ են ապակենտրոն սոց֊ցանցերը եւ ինչու ենք մենք յաղթելու։
2) How Valodik reports incidents to improve his country and why we need a CERT/NCSC NOW!
Այս ելոյթի ժամանակ խօսելու եմ թէ ինպէս է Վալոդիկը (վերեւների հետ կապ չունեցող 16 տարեկան երեւակայական երիտասարդ մը) տեղեկացնում համապատասխան մարմիններին իր գտած խնդիրները։
Երեւի լաւ է, որ երկրորդ ելոյթս չեն դրել «գլխաւոր սենեակում»՝ Մանուկեան սրահում։ Մի անգամից ասեմ, որ հիմնականում լինելու է այն մասին թէ ինչու են ձախողուել Հայաստանեան CERT֊երը, Հայաստանի Հանրապետութեան նախարարութիւնները եւ նոյնիսկ ARMSec համայնքը։ Ու ինչպէս կարող ենք ուղղել այդ խնդիրները։
Ահ, այս տարի Կօֆէ֊ն էլ է ելոյթ ունենալու՝
Իսկ նա պատմելու է իր սովորելու եւ գործ գտնելու ուղու մասին։
Սպասում եմ բոլորիդ։ Մինչ հանդիպում։ Հա, օգտագործելու եմ #ARMSec2022 պիտակը
Ասանկ բաներ…
Անդրանիկ Վարդանեան
14 Դեկտեմբերի, 2022
Սա Micropost֊ի փորձարկում է
Անդրանիկ Վարդանեան
10 Դեկտեմբերի, 2022
– #CyHubCTF2022 –
Արդէն կայ 20֊ից աւել խնդիր: Դեռ կայ 15+ ժամ մրցոյթի աւարտին:
Ոնց հասկացայ մեծ մասը մնում են գիշերը լուծեն:
Կէսգիշերից յետոյ աւելի ակտիւ կը բլոգեմ մանրամասների մասին:
Ասանկ Բաներ…
Անդրանիկ Վարդանեան
10 Դեկտեմբերի, 2022
– #CyHubCTF2022 –
The food is here! Ու մենք դեռ հինգից աւել խնդիր ունենք տեղադրելու։ Տեսնենք ոնց կստացուի։
Հա, ի դէպ, հանրային դրած ա ցուցատախտակը։
Ասանկ բաներ…