Ահ, վերջին գրառմանս վերնագիրն էր «Մտքեր №21301»։ Ահագին մտածելուց յետոյ հասկացայ, որ միկրոբլոգինգը ինձ դուր է գալիս։ Շատ։
Բայց մի այլ ձեւի չեմ ուզում գրառել թուիթթերներում ու թութերում։
Իմ համար ահաւոր կարեւոր է դարձել իմ հարթակն ունենալը։ Ահագին մտածում էի դնել Դաշնեզերքի հանգոյց իմ տանը։ Բայց ահագին հետեւողական աշխատանք է պահանջում։ Իսկ դէ էստեղ հաւէս ա, կարողանում եմ ամէն ինչ հաւաքել մի կայքի մէջ։
Դէ ունենք բոլորս նաեւ, իհարկէ, RSS հոսքեր։
Բայց դէ միկրոբլոգային գրառումները բլոգում պահելու դէպքում լաւ հարց է առաջանում՝ ի՞նչ դնել գրառման վերնագիրը։
Ժամանակին, շատ հին անցեալում, իմ գրառումները վերնագրերը դնում էի »»»
, բայց մի տեսակ իւրայատուկ չեն լինում այդպէս։
Մի քանի տող կոդ գրելուց յետոյ հասկացայ, որ աւելի լաւ է օգտագործում Random Number Generator իմ Random Thought Generator֊ի համար (։
Սիւնեցին էլ առաջարկեց որ լինեն «Մտքեր » վերնագրով։ Ու ստացանք այն ինչ հիմա ունենք։
Այսպիսով երեւի աւելի հաւէս կը լինի գրառելը, արդիւնքում՝ աւելի յաճախ։
Մինչ։