Օրական պահոցներ՝ 4 Հոկտեմբերի, 2021

Համայնքների շտեմարան

Ահագին կարիք եմ զգացել համայնքների շտեմարան ունենալ։ Ամէն ինչ սփռուած է։ Պէտք է աջ ու ձախ տեղերից հաւաքել։

Այդ պատճառով էլ որոշեցի հաւաքել համայնքներ.հայ կայքը, որտեղ կը լինեն բոլոր ՏՏ համայնքների անունները, հասցէները եւ միանալու յղումները։

Ակնյայտ է, որ շատ քչերը ունեն կայք։ Հիմնականում միայն Տելեգրամում են ապրում, որը ահագին տխուր է սակայն իրականութիւն։

Ամէն դէպքում, եթէ դուք էլ ունէք ՏՏ համայքն որը ուզում էք լինի ցուցակում ապա կարող էք աւելացնել բացելով Issue կամ կատարելով Pull Request ԳիթՀաբի շտեմարանում՝ այստեղ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Վթար եւ անփորձանք ցաւեր

Իհարկէ առաջին բանը որ եկաւ մտքիս աւտովթարից յետոյ դա Թուիթթերում գրելն էր, որ աւտովթարի մէջ եմ եղել եւ հաւանաբար անհասանելի կը լինեմ մի ամբողջ շաբաթ։

Ինչ խօսք, լրիւ ուրուական էի դարձել ու անջատել էի բոլոր ծրագրերը։ Ոչ թէ փորձում էի մարդկանցից փախնել այլ ուղղակի ինձ ճանաչելով գիտէի որ շատ ցաւերի մէջ մարդկանց հետ խօսալը լաւ տեղ չի տանում։ Հաւանաբար ամէն մի մանր բանից ազդուելու էի ու սկսելու էի վիրաւորել աջ ու ձախ։

Լաւաբախտաբար լուրջ վնասուածքներ չկային եւ մէկ շաբաթ յետոյ սկսեցի գոնէ նորմալ քայլել։ Երկու շաբաթ յետոյ` աստիճան բարձրանալ, բայց հիմնականում «Ա՜խ» գոռալով ամէն րոպէն մէկ։

Բայց արի ու տես որ այդ downtime֊ը օգտագործեցի լաւ նպատակներով եւ կարողացայ մի քանի հատ patch ուղարկել FreeBSD ՕՀ֊ի համար։ Ահագին գոհ եմ ինձանից։

Հիմա արդէն կարելի է կրկին գրել առանց բղաւելու ցաւալու։

Պատասխանել մեյլով