Օրական պահոցներ՝ 14 Հոկտեմբերի, 2021

Մտքեր №24006

Ահ, վերջին գրառմանս վերնագիրն էր «Մտքեր №21301»։ Ահագին մտածելուց յետոյ հասկացայ, որ միկրոբլոգինգը ինձ դուր է գալիս։ Շատ։

Բայց մի այլ ձեւի չեմ ուզում գրառել թուիթթերներում ու թութերում։

Իմ համար ահաւոր կարեւոր է դարձել իմ հարթակն ունենալը։ Ահագին մտածում էի դնել Դաշնեզերքի հանգոյց իմ տանը։ Բայց ահագին հետեւողական աշխատանք է պահանջում։ Իսկ դէ էստեղ հաւէս ա, կարողանում եմ ամէն ինչ հաւաքել մի կայքի մէջ։

Դէ ունենք բոլորս նաեւ, իհարկէ, RSS հոսքեր։

Բայց դէ միկրոբլոգային գրառումները բլոգում պահելու դէպքում լաւ հարց է առաջանում՝ ի՞նչ դնել գրառման վերնագիրը։

Ժամանակին, շատ հին անցեալում, իմ գրառումները վերնագրերը դնում էի »»», բայց մի տեսակ իւրայատուկ չեն լինում այդպէս։

Մի քանի տող կոդ գրելուց յետոյ հասկացայ, որ աւելի լաւ է օգտագործում Random Number Generator իմ Random Thought Generator֊ի համար (։

Սիւնեցին էլ առաջարկեց որ լինեն «Մտքեր » վերնագրով։ Ու ստացանք այն ինչ հիմա ունենք։

Այսպիսով երեւի աւելի հաւէս կը լինի գրառելը, արդիւնքում՝ աւելի յաճախ։

Մինչ։

Պատասխանել մեյլով

Մտքեր №21301

Երեկ ահաւոր էր։ երբ գրառում էի տրանսպորտում բլոգելու մասին, քաղաքի ձայնը ազդում էր։ Բոլորն իրար սիգնալ են անում, էնտեղ փոշի ա, միւս մասն էլ վերանորոգում են, վարորդը շատ վատ, դէ շատ վատ չէ, բայց ոչ֊լաւ երաժշտութիւն է միացրել։

Իհարկէ, վթարի ընթացքում կորցրած ականջակալներս յայտնուեցին ու ես միացրեցի դրանք։

Բնականաբար որոշեցի դնել դասական երաժշտութիւն (իբր զարգացած մարդ եմ) գրելու համար։ Բայց ցանցը լաւ չէր, բնաւ, չէի կարողանում ոչ մի բան հասկանալ լսածիցս։ Ամէն րոպէն մէկ կախում էր ու բուֆերինգ էր անում։

Յիշեցի որ Deezer֊ի ծրագրում ունեմ ներբեռնած երաժշտութիւն։ Լաւաբախտաբար Մոբի֊ի վերջին գործերը քաշել էի։

Սեղմեցի «փլեյ» կոճակի վրայ, բայց արի ու տես որ կախեց։ Սպասեցի մի տաս վայրկեան, յետոյ միացաւ։ Լսեցի մի րոպէ, յետոյ կրկին կախեց։

Չեմ հասկանում իհարկէ ինչ է լինում։

Չնայած նրան, որ ամիսներ առաջ գրառել էի երգերը ունենալու մասին, բայց հիմա զգում եմ թէ ինչքան դա ինձ պէտք։

Ոչ թէ միայն քաղաքական պատճառներով, այլ նաեւ տեխնիկական։

Ու երեւի մի ամբողջ շաբաթ անցկացնեմ իմ երգերը քաշելու վրայ, առանց Deezer֊ների ու DRM֊ների։ Մաքուր Ֆլակներ կամ ogg/mp3֊ներ։

Յաջորդ անգամ գրառելուց կը կարողանամ հանգիստ գործ անել… տաքսիների մէջ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով