Գիւմրի, օր առաջին

Արդէն քանի շաբաթ է ինքներս մեզ համոզում ենք «պէտք է Երեւանից դուրս գալ», ու չնայած նրան, որ Երեւանում շատ բան կայ անելու, հիմնականում մեր օրը միշտ նոյնն է անցնում՝ տուն֊գործ֊գործ֊տուն։

Վերջապէս որոշեցինք, որ գնալու ենք Գիւմրի։ Մեր ընկերներից մէկը՝ Ջէքը, եկել է Հայաստան, իսկ մենք մեղաւոր էինք զգում, որ իր առաջին գալստի ժամանակ՝ անցեալ տարի, իրեն ոչ թէ միայն Երեւանից դուրս չէինք հանել, այլ նոյնիսկ՝ կենտրոնից։

Ուրիշ քաղաք «գնալ ու մնալ»֊ու համար երկու պահանջ կայ բաւարարելու՝ գտնել գնալու միջոց, գտնել մնալու տեղ։

Իհարկէ, բացում ես Գուգլ ԲադԲադԳօ ու ման ես գալիս «Երեւան Գյումրի երթուղի»։ Պարզւում է, որ կայքում չկայ տոմսեր վերցնելու ձեւ, պէտք է անպայման գնալ ու վերցնել։ Դէ լաւ խնդիր չի։

Մի քիչ փնտրելուց յետոյ գտնում ենք հաւէս մի ԲիԸնդԲի֊ոտ տեղ՝ Ջինջոտել։ Կայքից ամրագրում ենք սենեակը՝ լցնում եմ անձնական տուեալները եւ նշում եմ «խնդրում եմ տրամադրել անալոգ կամ թուային զարթուցիչ ժամացոյց»։ Որին պատասխանում են «խնդիր չկայ»։

Կարծես ամէն ինչ պատրաստ է, մնում է առաւօտ շուտ արթնանալ եւ գնալ։

Բարեւ Շաբաթ առաւօտ, ես քեզ սպասում էի, բայց դու ինձ՝ չէ։

Հասնում ենք Երեւանի երկաթուղային կայարան եւ կասսայի մօտ նկատում, որ բոլորը կանխիկ են տալիս։ Պանիկելով վազում եմ բանկոմատի մօտ եւ փորձում կանխիկացնել իմ գումարը։ Փորձում, սակայն չեմ յաջողւում. բանկոմատը չի աշխատում։

Սկսում եմ չպանիկել, երբ իմանում եմ, որ տղաները շուտով հասնում են մեր մօտ։ Գնում եմ տօմսերի հետեւից։

Ամէն ինչ ուրախ է թւում, մինչեւ իմանում ենք, որ տոմսերը մէկ շաբաթ առաջ վերջացել են։

Լաւ, որ կայքում չկայ տոմս ամրագրելու տեղ, հասկացանք։ Որ բանկոմատը չի աշխատում, հասկացանք։ Բայց կայքում չնշել, որ բոլոր տոմսերը վաճառուած են, դա արդէն անընդունելի է։

Խնդիր չկայ, մենք ունենք ggTaxi, որով հնարաւոր է գնալ֊հասնել Գիւմրի։

Վարորդը, ինչպէս միշտ, շատ բարի, շատ խելացի, խօսում է մի քանի լեզու, գիտի մեր հայաստանեան էկտրոիրականութիւնից ամէն բան, թէ ոնց են ատոմային, հիդրո եւ այլ կայանները իրար մէջ պաս տալով ապահովում երկրի հոսանքը (which, by the way, we take for granted)։

Մեզ խաղաղ հասցնում է տեղ։

Բարեւ, սիրուն, շատ հին, միքիչ նոր, բաւականաչափ զարգացած Գիւմրի։ Դու մեզ չէիր սպասում։

Առաջին հարցը որ տալիս են Քրիսն ու Ջէքը՝ «սկուտըր կամ հեծիկ կա՞յ»։ Դէ Երեւանում ամբողջ օր դա ենք տեսնում, Գիւմրիում էլ նոյնն ենք սպասում։ Ի վերջոյ՝ քաղաքը մեծ է, ժամանակը՝ քիչ։

Մօտիկանում եմ ջահել տղաների, աւելի ճիշտ՝ պատանիների եւ հարցնում եմ «տարածքում վարձով սկուտեր կամ հեծանիւ կա՞յ», որին պատասխանում են «չէ՜ մեր քաղաքում նման բաներ չկան»։

Իհարկէ, լրիւ old-school ենք գնում ու սկսում ենք ոտքերով խաչեր եմ անում գնում եմ գնում քայլել։

Առաջին տեղը, որը ցանկանում էինք գնալ դա Արեգակ սրճարան֊թխուածքատունն էր։ Մինչ Քիրսը բացում էր իր Գուգլ Քարտեզի ծրագիրը, ես ցանկացայ ունենալ ամբողջ Հայաստանի քարտեզը, անցանց, հեռախօսիս մէջ։

Արագի մէջ փնտրեցի “Open Street Maps“֊ը Խնձորի ԷփՍտորում եւ գտայ Organic Maps ծրագիրը։ Չեմ կարող ասել թէ ինչքան եմ խորհուրդ տալիս։ Սարսափելի լաւն է։

Մի բաժակ լատտէ եւ մի աման չիայի սերմեր խմել֊ուտելուց յետոյ անցանք կրկին քայլելու։

Ճանապարհին շատ հետաքրքիր բաներ ենք տեսնում, որոնցից էր սա.

Xdrive: Ղայդին քշել սորվի!

Շուկայագիտութեան առաջին դասերից մէկն է «եղի՛ր relatable»։ Հաստատ լաւ է ստացուել իրենց մօտ։

Մի քանի քայլ այն կողմ տեսնում ենք Փոքրիկ Իշխանի փայտէ արձանիկ։ Կողքին կանգնած մի երիտասարդ ասում է «համեցէ՛ք, մեր արուեստանոցն է»։

Լիլիթի հետ մտնում ենք նկուղ, որտեղ երիտասարդն ասում է «իհարկէ, գնում ենք նկուղ, Հայաստանում արուեստը նկուղային հարկից չի բարձրանում»։ Համաձայն եմ եղբայր, համաձայն եմ։

Պարզւում է, որ այդ նկուղը արուեստանոց է, անունը՝ B612 Art Gallery։ Ունեն էջեր համացանցի տաբեր մասերում, շատ հրաշալի աշխատանքներ։ Էլ քանդակներ, էլ նկարներ, էլ ձեռքի աշխատանք, նոյնիսկ լուսանկարչութիւն, որի երեւակելու տեքնոլոգիան իրենք են հորինել։

Ինձ հիացնում է այն, որ փախած մի քաղաքի փախած մի նկուղում, ահաւոր հեռատէս երիդասարդներ հրաշալի աշխատանք են տանում։ Արուեստը պէտք է նկուղից տանել տանիք։ Մի օրում չի լինում, բայց արդէն ժամանակն է։

Գիւմրու կենտրոնական զբոսայիգին շատ իկոնիկ տեղ է, ամենահաւէս սովետական բաները կարելի է տեսնել այնտեղ։ Համ էլ Gyumri Technology Center կողքն է, երկու թռչուն մի քարով։

Շատ հաւէս սովետական արքեյդներ, շատ հաւէս երեխաներ։ Ինձ նման «պարկ»֊երում միշտ մի բան է հետաքրքրում ՝ կրակելու տեղ կա՞յ։

Գնում ենք կրակելու, բոլորով։ Զենքը՝ տիր, փամփուշտը՝ 30 դրամ, թիրախը՝ անկապ խաղալիքներ որ հազար անգամ ծակած են, մեծ երկաթներ, որ ճիշտ տեղը խփելուց շարժւում են ու ամենահաւէսը՝ թիրախ, որ ճիշտ տեղը խփելուց «կանֆետ» է թռցնում դէպի քեզ։

Բոլորդ ճիշտ գուշակեցիք՝ կանֆետը թռաւ Կօֆէի վրայ։

Այգում նաեւ կար Թումոյի շենք, ոնց որ կարմիր գոյնի։ Դէ չգիտեմ, ի վերջոյ դալտոնիկ color-blind եմ։

Կանչում ենք ggtaxi, մի վարորդ, որ բողոքում էր այս երկրի ամէն ինչից։ Միայն յոյս ունեմ, որ շատ աղ օգտագործելուց իրեն վնաս չի տայ։ Տատս ասում էր «ամէն մարդ իր գթալով իր գերեզմանը կը փորէ»։

Հասնում ենք Ջինջոտել։ Պարզւում է՝ իրական անունն է Ջինջ Հոտել։ Ahh that makes more sense!

Նախ պէտք է ասեմ, որ սենեակների անունները շատ հաւէսն էին՝ արաղի տեսակներով էին. Թութ, Ծիրան, Սալոր, Խաղող ու տենց։

Աշխատողն հարցրեց «ո՞ր սենեակում էք», ասացի «Հոն։ Հոս՝ չէ։ Հոն»։

Ճաշելու համար, եթէ սիրում էք ծովամթերք, ապա հաստատ խորհուրդ եմ տալիս գնալ «Չերքեզի Ձոր»֊ը։ Ամէն ինչ համով էր, ահագին վեգան բաներ էլ կային։

Թւում էր թէ United Nations֊ում էի, կային արեւելեան ասիացիք, ֆրանսիացիներ, կազախներ, ամերիկացիներ, ու տենց։

Գտնւում էր Ռուսական «չաստի»` պատմական Կարմիր բերդի հարեւանութեամբ։ Եթէ չեմ սխալւում, այդտեղ էին բանտարկել Աւետիկ Իսահակեանին։

Ապահով լինելու համար «վազում» ենք Գիւմրու Երկաթգծի Կաեարան, որտեղ, կրկին, չեն ստանում քարտով եւ կողքի բանկոմատը չի աշխատում։

Լաւաբախտաբար մօտս կար բաւականին գումար գոնէ Քրիսի եւ Յակոբի տօմսերի համար։

Դէ ունենք մի ժամ։ Պարզւում է, որ ամենամօտ ուտել֊խմելու տեղը 500 մետր հեռաւորութեան վրայ է։

Մտնում ենք ներս։ Հարսանեաց սրահ։ Տխրում ենք եւ քայլում առաջ։

Կողքի մուտքից ենք նայում։ Ահա՛։ Բար ենք տեսնում։ Մտնում ենք ներս եւ ի՜նչ մի ուրախութիւն։ Երկու երիտասարդ ասում են մեզ «Ի՞նչ կը ցանկանաք»։

Վերցնում ենք գարեջուր, կօֆէ եւ ջուր։

Իհարկէ, ինչպէս միշտ, քարտով վճարել՝ չի կարելի։ Օրգանիք Մափս֊ով տեսնում եմ, որ ամենամօտ բանկոմատը մի խաչմերուկ այն կողմ է։ Բանկոմատ, որը բնաւ չի աշխատում։

Մինչ գնում եմ յաջորդ բանկոմատի մօտ, զանգ եմ ստանում։ «Ա՜նդ, իրենք IDram ունեն»։ Ուրախութեամբ գնում եմ ետ, մինչեւ տեսնում ենք, որ IDram֊ն էլ բնաւ չի աշխատում։

Մէկ էլ Կօֆէն նկատում է եւ ասում «վայ, էդ ի՞նչ ա հեռախօսի էկրանին։ դուք ԻնեկոՄոբա՞յլ ունէք»։ Վայ֊վայ, այո՛, ունեն։ Կարող եմ արագի մէջ փոխանցել։

Փոխանցում ենք եւ գնում «տուն»։

Այս քաղաքում շատ շներ կան։ Շատ բարի, խաղանդ ու մարդամօտ շներ։ Մարդիկ, սակայն, շնամօտ չեն, բնաւ։ Մի «ձյաձ» խփեց շներից մէկին, ինչ ա մայթով էր քայլում։

Բայց ոչինչ, շները չեն մոռանում։

Հասնում ենք Ջինջ Հոտել։ Մաս երկու։

Խնդրել էի, որ ինձ տրամադրեն Անալոգ կամ թուային ժամացոյց, որին պատասխանել էին «խնդիր չկայ»։ Սակայն երբ հարցնում են աշխատողին «ըմ, իսկ ժամացոյցս ո՞ւր ա, սենեակում չի, բնաւ», ինձ ասում են «վայ, շատ կը ներէք, չունենք»։ Տխրում եմ իհարկէ։

Մի քանի րոպէ յետոյ բերում ենք մի շատ հին, մի պտուտակը չաշխատող ժամացոյց։ Շատ շնորհակալ եմ լինում, իհարկէ, thanks for the effort, սակայն դա ինձ չի արթնացնում յաջորդ օրը։ Բնաւ։

Գիշերուայ հազարին սովածանում ենք։

Պարզւում է, որ ի տարբերութիւն Երեւանի, այստեղ կայքերը կենտրոնացուած չեն։ չկայ Մենիւ, Սոված եւ ԲայԱյԷմ։

Ամէն մի խանութ ու ճաշարան իր կայքն ունի։ Շատ յաճելի է եւ ողջոյնելի։

Մտնում ենք Ֆուդ Թայմ կայքը։ Առաջին տարօրինակ բանը որ նկատում ենք, կարող էք դուք էլ նկատել հետեւեալ նկատում։


Հազարատերեւը թարգմանել են “a thousand”։ Վաղուց այսքան չէի խնդացել։ Շատ անկեղծ սխալ է իհարկանում։ Ինչ֊որ մէկը երեւի արագ փորձել է թարգմանել եւ չի նկատել, բայց դէ տրամադրութիւն է բացում ։Ճ

Զանգում ենք Ֆուդ Թայմ պատուեր գրանցելու համար։ Հինգ րոպէ խօսել եւ հարց տալուց յետոյ աշխատակիցն ասում է «ըմ, շատ կը ներէք, ձեր հարցերի պատասխանները չգիտեմ, ես հեռախօսավարը չեմ, գուցէ իրենք գան ու զանգահարե՞ն ձեզ»։ Ախ աման, դու չես, գոնէ սկզբից ասա։ դէ լաւ ոչինչ, անկեղծ սխալներ +1։

Հետ են զանգում, գրանցում են պատուէրը եւ։ Չէ չէ, կը ներես։ Հինգ րոպէ խօսելուց յետոյ հարցնում եմ «ինչքա՞ն կազմեց», ասում են «մի րոպէ գրանցեմ պատուէրը ու ասեմ»։ Ըըըը։ օկ լաւ։

Բայց պէտք է արդար լինել եւ ասել՝ ինչ խօսք, շատ համեղ էր ամէն ինչ։

Գիշեր, մաֆիան անցնում է…

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով