տարօրինակ խնդիր կայ WordPress֊ի հետ, RSS֊ի մէջ սխալ ժամ էր դնում։ երեւի ուղղեցի, հեսա կերեւայ։
Անդրանիկ Վարդանեան
25 Մարտի, 2023
MarsEdit֊ի մի հատ կարգաւորում կայ, որ դուրս չի գալիս։ Երեւի Indie Dev֊երից ծրագրեր առնելու ամենահաւէս բաներից այն է, որ կարող եմ ուղղակի մեյլ գրել ու ասել «որ խնդրեմ սա կաւելացնե՞ս pleaseeeeeee»
Անդրանիկ Վարդանեան
25 Մարտի, 2023
Չնայած նրան, որ վաղը ելոյթ ունեմ, էն էլ մի ժամանոց, «Համակարգեր, որ սիրում ենք»֊ի ժամանակ, բայց արի ու տես որ նոր եմ սկսում իմ ելոյթի սլայդները։
Some things never change, I guess…
Անդրանիկ Վարդանեան
25 Մարտի, 2023
Ահագին ժամանակ է այստեղ չեմ գրել: երեւի լաւ կը լինի թուարկեմ թէ ինչի վրայ եմ աշխատում՝
- ցանցառներ ռադիօ
- Համակարգեր, որ սիրում ենք
- Jailer
- FreeBSD ՕՀ֊ի Jail ենթահամակարգի լաւացում համայնքի անդամների հետ:
Խօստանում եմ, ինչպէս միշտ՝ կրկին, որ այստեղ կակտիւանամ:
ասանկ բաներ…
Հայերէնները macOS֊ում եւ iOS֊ում
Մեր զրուցարաններից մէկում նոր քննարկում էինք, թէ իրականում ինչքան բարդ է մեր համար Հայերէն թարգմանել տարբեր ծրագրեր։
Օրինակ՝ դաշնեզերքի համայնքը ահագին ժամանակ առաջ թարգմանել էր Mastodon֊ի վեբ ծրագիրը Հայերէն, սակայն դասական ուղղագրութեամբ, օրինակ Favorites
֊ը ցոյց ա տալիս Հաւանածներ
, ոչ թէ հավանածներ
։
Ահագին ժամանակ է թարգմանում եմ NetNewsWire ծրագիրը Հայերէն՝ դասական ուղղագրութեամբ ու դեռ չեմ հասել կոդը գրելուն, բայց մտածեցի, տեսնես XCode֊ը սպասարկում ա՞ բազմալեզու համակարգեր։
Իրականում, աւելի լաւ է սպասարկում, քան բազմաթիւ համակարգերում, օրինակ Siskin IM ծրագրի կարգաւորումների մէջ (սա հենց Settings֊ի մէջ է, այսինքն նոյնիսկ ծրագիրում կոճակներ ստեղծել պէտք չի, այլ հենց Settings֊ից կարող ես փոխել լեզուն) տեսայ որ մի քանի լեզու է սպասարկում.
Ահ, այսինքն կը կարողանամ մի քանի լեզու աւելացնել, առանց ինչ֊որ կոճակներ աւելացնելու։ Հրաշալի՛։
բայց մեր գլխաւոր խնդիրն այն էր, որ մենք ոզում ենք ունենալ ե՛ւ դասական ուղղագրութեամբ, ե՛ւ արդի ուղղագրութեամբ։
Պարզւում է, որ XCode֊ի Localization֊ում կայ երկու հատ Հայերէն.
Հրաշալի, ուրեմն կը կարողանանք երկուսն էլ սպասարկել, երբ թողարկենք մեր թարմացումները (։
Ասանկ բաներ…
Սարեանցիների Պատահական Հանդիպում
Տուն գնալու ճանապարհին ասեցի կօֆէին «դէ արի մտնենք Սարեանի Հայկ սուրճի բովարան» ու իհարկէ, ինչպէս միշտ, բարմենն ասաց «ձեր ընկերները ներսում են»։
Մտանք ներս ու տեսանք, որ իսկապէս մեր ընկերները այստեղ են ։Ճ
Այսպիսով ստացուեց պատահական հանդիպում Սարեանցիներով, Սարեան փողոցի վրայ։
Նկարները նախ երեւացին Photos by Antranig ցօգում։
Ասանկ բաներ…
Ivory 1.0՝ Mastodon֊ի սպասառու Tapbots֊ի կողմից
Ընդամէնը մի քանի ժամ առաջ Tapbots֊ը հրապարակեց Ivory սպասառուն Mastodon֊ի սպասարկիչների համար:
Ես ահաւոր ուրախ եմ: Փաստացի, նոյնիսկ այսքան սկզբնական վիճակում շատ լաւ է աշխատում ծրագիրը: բայց մի տեսակ սպասելի էր, հաշուի առնելով, որ Tapbots֊ենք Twitter֊ի ամենալաւ սպասառուի ստեղծողներն են եղել:
Շատ «տանն» եմ զգում ինձ Ivory֊ի հետ:
Իհարկէ, վճարովի է, $2/ամիսը կամ $15/տարին: Բայց տեսնելով թէ ինչ աշխատանք են տանում, ապա հաստատ արժի:
Ես մտածում էի թէ իմ սեփական սպասարկիչը տեղակայելիս կ‘օգտագործեմ Pleroma/Akkoma, բայց տեսնելով թէ ինչ լաւն է Ivory֊ն ապա մտածում եմ Mastodon տեղակայելու մասին:
Մի տեսակ համացանցը հետ է գնում իր արմատներին:
Ու իհարկէ, այս պահը ինչ հրաշալի է՝
Ասանկ բաներ…
Մի տեսակ չեմ հաւատում, որ Մօզիլլայից մի քանի տարի եմ մեծ։ Այսինքն երբ ես մանկապարտէզում էի, աշխարհի էն կողմում մի խումբ մարդիկ պայքարում էին համացանցի եւ վեբի ազատութեան համար։
Շնորհաւո՛ր, Մոզիլլա։
Շնորհակալ եմ, Զաւինսկի։
Photos By Antranig նկարների ցօգ
Ինչպէս ասում են՝ ասեցի ու արեցի։
Եւ ահա, Photos By Antranig կայքը պատրաստ է։
Տեխնիկական տուեալները.
- Հպարտութեամբ օժանդակւում է WordPress֊ով
- Օգտագործում եմ WordPress Super Cache քեշինգի համար
- Բոլոր նկարները բերել եմ Flickr֊ից (մանրամասները՝ շուտով անգլերէն ցօգում)
- Հասանելի է դաշնեզերքում որպէս
@antranigv@photos.antranigv.am
Դեռ չեմ աւելացրել յղումը ամէն տեղ, բայց շուտով դա էլ կանեմ։
Յոյս ունեմ կը հաւանէք աշխարհը իմ աչքերով
Ասանկ բաներ…
Անդրանիկ Վարդանեան
4 Հունվարի, 2023
Մտածում եմ նոր կայք բացել, ասենք photos.antranigv.am, որի ամբողջ իմաստը կը լինի նկարներ տեղադրել։ Երեւի կարող եմ բոլոր նկարներս էլ բերել Flickr֊ից։
Դեռ վստահ չեմ, եթէ ուզում եմ նման բան անել ու նոյնիսկ չգիտեմ, դա անեմ WordPress֊ով թէ ինչ֊որ այլ համակարգով, հաստատ չեմ ուզում լինի Hugo, բայց համապատասխան աւտոմատացումն եթէ անեմ, երեւի արժի։
Միւս հարցն այն է, որ չեմ ուզում անկապ մեդիա լցնել սերւէրի մէջ, դրա համար է Flickr֊ը շատ լաւ լուծում, այս պահին, գոնէ։
Տեսնենք, տեսնենք…