Ամսական պահոցներ՝ Հոկտեմբերի 2021

Օպերատիւ Աշխատանք

Այս գրառման բացումն անեմ շնորհակալութիւններս յայտնլով Վարիկին, Հայաստանի Հանրապետութեան Արդարադատութեան Նախարարութեան Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը եւ իհարկէ, համացանցին։

Քովիդը շատ բան է փոխել մեր կեանքում, առաջ ստուգման էի գնում երեք֊չորս ամիսը մէկ, իսկ հիմա՝ ամիսը մէկ։

Ու ոչ֊այդքան֊հասկանալի պատճառներով արդէն պարտաւոր ենք գնալ քննութիւն հանձնելու ամէն երկու շաբաթը մէկ։

Ու հարց է առաջանում թէ մարդկանց քննութեան արդիւնքները ինչպէս փոխանցել ամենաօպերատիւ ձեւով։ դէ ես ամէն անգամ F եմ ստանում։

Շատ լաբրատորեաներ կամ մարդկանց ուղարկում են մեյլով ինչ֊որ մի նկար/PDF (այսուհետ՝ նիշք), կամ էլ ուղարկում են յղում այդ նիշքի։

Հիմնականում այդ նիշքը չի ունենում ոչ մի տեսակի վաւերացում կամ նոյնականացում, հանրայցին դրած նիշք է։

Վարիկը նկատեց որ այդ լաբարատորեաներից մէկի բոլոր արդիւնքները բաց դրած են։ Մի յղումով մտնում ես ու հազարաւոր մարդկանց տուեալներ դէմդ է։

Ասեմ աւելին՝ այնքան շատ էին տուեալները, որ բրաուզերս կախում էր…

Ինչպէս հպարտ պատասխանատու քաղաքացի, ես տեղեկացրեցի լաբարատորեային։ Well that’s a lie։ Ես ցանկացայ տեղեկացնել իրենց, բայց աւաղ, ոչ մէկ հեռախօսը չէր պատասխանում։

Մէկ֊երկու ժամ փորձելուց յետոյ, տեղեկացրեցի Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը։ Well that’s a lie։ Ես ցանկացայ տեղեկացնել իրենց, բայց աւաղ, ոչ մէկ հեռախօսը չէր պատասխանում։

Յիշեցի, որ իրենց պէտը՝ Գեւորգ Հայրապետյանը, ArmIGF֊ի ժամանակ ինձ հետ պանելում էր։ Զանգեցի ArmIGF֊ից Գրիգորիին։ Միշտ յաճելի է լսել Գրիգորիի ձայնը երբ նա ասում է «Ողջո՜յն Անդրանի՛կ»։

Ստանալով Գեւորգի հեռախօսահամարը, տեղեկացնելով Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը եւ խնդիրը բացատրելով լաբարատորեային կարողացանք փակել այդ ցուցակը։

Բայց ինչքան էլ ուրախ լինեմ այդքան էլ կարող եմ տխուր լինել։ Ես կարողացայ կապի միջոց գտնել, ապրե՛մ ես, բայց եթէ իմ փոխարէն խնդիրը գտնէր կամ տեղեկանար Վալոդիկը, ով նստած է Գեղաշեն գիւղում եւ չգիտի Գրիգորիին կամ պանելում չի եղել, ապա նա ի՞նչ է անելու։

Պէտք է այնպիսի համակարգ լինի, որ բոլոր քաղաքացիները ունենան հաւասար իրաւունքներ։

Այո, ինչ էլ օպերատիւ ենք աշխատում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Նայելու ապակի

Ամիս մը չի լինում, որ ես չբողոքեմ Հայաստանեան օպերատորներից։ Կամ ցանցն է վատ, կամ սպասարկումն է ահաւոր, կամ էլ դեռ չունեն նորմալ համակարգ որ մարդ իմանայ իրենց մօտ խնդիր կայ թէ չէ։

Բայց այսօր այդ օրը չի։ Այսօր գրում եմ գովաբանութիւն։

Օրեր առաջ նորայրն էր ասում, որ խնդիր է նկատել. Յուքոմի մի ցանցից կարողանում է միանալ իր աշխատանքային սերւէրին իսկ միւս ցանցից՝ ոչ։

Իհարկէ առաջին բանը որ եկաւ մտքիս դա routing խնդիրներն են, սկսած BGP֊ից մինչեւ աստուած գիտի ուր։

Մէկ ժամ ախտաճանաչելուց յետոյ, գտանք խնդիրը, որը, աւաղ, մենք չենք կարող ուղղել, պէտք է օպերատորին տեղեկացնել։

Բայց այդ խնդիրը հասկանալու համար մեզ ահագին օգնեց շատ կարեւոր գործիք՝ Looking Glass, որը տեղակայուած է Ucom֊ում։

Եւ այսպէս, ընտրելով ցանց, անելով traceroute, եւ տեսնելով BGP֊ի վիճակը, մեր գործը կախուած չէր սպասարկման մասնագէտներից։

Ucom֊ից միայն մի բան է պակաս՝ ստատուս էջ, որ ամէն անգամ զանգելու փոխարէն, ուղղակի մի էջով իմանանք եթէ մի բան «էն չի»։

Ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Մտքեր №65138

Ամէն անգամ որ տեղ ենք գնում թիմով, իհարկէ, իմ կարգիչը հանում եմ ու սկսում եմ գործ անել։ աստուած չգիտի նոյնիսկ թէ ինչ կարա լինի։

Մի օր փաբում կոդ եմ գրում, միւս օր բարում սերւէր եմ թարմացնում, մի օր էլ ընթրիքի ժամանակ մեյլեր եմ պատասխանում։ Եղել ա նոյնիսկ, որ հաց ուտելու ժամանակ հարցակում եմ միտիգացիա արել։

Ու ամէն անգամ Քրիսը բողոքում ա ինձանից, որ, ոչ թէ միայն «լափթոփդ հերիք է հանես», այլ նաեւ թէ առհասարակ ինչի եմ կոմպ հետս ման տալիս։

Աւաղ, ես չեմ կարողանում առանց կոմպի։

Այսօր զանգեցին, թէ բա հաւաքուենք ընթրենք, ու միասին նայենք Formula 1։ Ասեցի լաւ, հեսա գալիս եմ։

Հասնեմ տեղ, ու ինչ տեսնեմ. բոլորը պանիկում են։ Թէ բա ալիքներից ոչ մէկ ցոյց չի տալիս, Ոչ֊այդքան֊խելացի֊TV֊ի բրաուզերն էլ չի կարողանում կայքից բան ցոյց տայ։

Առաջին բանն ի՞նչ է որ ինձ ասում են։ «Լափթոփդ հե՞տդ է»։

Չէ մի չէ, զահ֊րը֊մար։

Այո հետս է։

Իմ պատասխանը՞. «Է ապուշներ 4 հոգիով ոչ մէկդ քոմփիւթըր չունի՞ք»։

Ու ես միացուցի իմ ՄակԲուկը իրենց TV֊ին, որ նայեն։

Ու բոլորը ինձ մնացին պարտական եւ ասեցին որ էլ չեն դժգոհի երբ տեսնեն, որ նախարարի հետ հանդիպման գալիս եմ պայուսակս ուսիս։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Կիսալեցուն֊կիսապարապ

Յակոբ Միքայէլեանը գրել էր.

Տարի մը առաջ մեր 44-օրեայ պատերազմը ի՞նչ կողմնակի ազդեցութիւններ ձգեց։ […] Հայաստանը ի՞նչ կողմնակի վնասներ կրեց… […] Երեւոյթով՝ ոչինչ։

Դուրսէն եկողներ կը զարմանան երկրին բնականոն վիճակը տեսնելով. «Այս երկիրը պատերա՞զմ տեսեր է, հաւտալնիս չի գար»

Այս մասին որեւէ դրական ակնարկի չեմ հանդիպած: Դրական չե՞ն վերը յիշածներս:

Մարդի՛կ, լաւ կ՛ըլլայ երբեմն կիսալեցուն բաժակին լեցուն մասն ալ տեսնենք:

Ու այո, մեր մօտ յետպատերազմեան վիճակներ չեն, բնաւ։ Շատերը նոյնիսկ մոռացել են, որ մինչեւ այսօր ունենք PoW֊ներ, վիրաւորուած մարդիկ։

Բայց ինձ սխալ չհասկանաք, ես դա որպէս վատ բան չեմ ասում։ Շատ լաւ է, որ կարողանում ենք ձգել, դա նրա մասին է խօսում որ ահագին պինդ ենք։

Ընկերներիցս շատերը գնացին երկրից, ասելով՝ այստեղ ապահով չի, այստեղ «ստաբիլ չի»։

Ինձ ստաբիլ պէտք չի։ Խալեդ Բիշարան եթէ այստեղ լինէր, կասէր թէ ինչ է ստաբիլութիւնը։

Բաժակը լցնել է պէտք։

Մինչ…

Պատասխանել մեյլով

Մտքեր №52199

Արդէն երկու օր է ինչ օգտագործում եմ տեղական երգադարան։ Բոլոր կարեւոր ալբումները կամ առել եմ կամ էլ կարողացել եմ լեգալ ձեւի ներբեռնել։

Իհարկէ, սկզբում թւում էր թէ բարդ է լինելու, բայց մէկ֊երկու ալբում քաշելուց յետոյ արդէն կախուած էի զգում։ Դէ լաւ սա էլ ներբեռնեմ։, դէ լաւ սա էլ եմ լսում ուրախ ժամանակ։ Այ էս ալբումը լսում էի հեծանիւ քշելիս Նիդեռլանդներում, այ սա էլ պէտք է լինելու մատեանում գրառելու ժամանակ։

Պարզւում է, որ եթէ մի բան էլ առնում ես iTunes Store֊ից, ապա դրանք lossless են եւ առանց DRM, որը հրաշալի է։

Փորձեցի ուղղակի ֆայլը (որը m4a ֆորմատի էր) ուղարկել Կօֆէին որ նա լսի իր Անդրոիդի վրայ, ու հրաշալի աշխատեց։

Հիմա արդէն ունեմ մօտ 40 ալբում, որը կազմում էր մօտ 400 երգ, որն զբաղացնում է 4,68 Գիգաբայթ

Յետոյ իմացայ, որ կարող եմ մի կոճակով ամբողջ երգադարանս արտահանել ու լսել այլ սարքի վրայ։ Ահագին պէտք է գալիս նման պարզ բաները այլ պլատֆորմի միգրացիա անելիս։

Փաստացի սկսեցի Deezer֊ն ու YouTube֊ը օգտագործել նոր գործեր բացայայտելու համար, իսկ երբ մի բան դուրս է գալիս, ներբեռնում եմ կամ էլ առնում ու ինձ մօտ պահում։

Ինձ մօտ տպաւորութիւն է, որ երգն ու երաժշտութիւնը դարձել են «ապրանք» (commodity), որտեղ ստեղծողը ծախսում է անսահման ժամեր իրենց վրայ եւ նայում իր երգերին որպէս արւեստի գործ իսկ մենք ասում ենք «վայ տեղ չունէի, իր երգերը ջնջեցի քեշից»։

Ես ուզում եմ գնահատել այդ մարդկանց, ես ուզում եմ ամէն մի երգը չլինի մէկ կոճակ away, ես ուզում եմ փող տալ՝ առնել այն, կամ ներբեռնել իրենց տրամադրած հասցէներից։

Ես ուզում եմ, որ գնահատեմ իրենց արած գործը։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մտքեր №24006

Ահ, վերջին գրառմանս վերնագիրն էր «Մտքեր №21301»։ Ահագին մտածելուց յետոյ հասկացայ, որ միկրոբլոգինգը ինձ դուր է գալիս։ Շատ։

Բայց մի այլ ձեւի չեմ ուզում գրառել թուիթթերներում ու թութերում։

Իմ համար ահաւոր կարեւոր է դարձել իմ հարթակն ունենալը։ Ահագին մտածում էի դնել Դաշնեզերքի հանգոյց իմ տանը։ Բայց ահագին հետեւողական աշխատանք է պահանջում։ Իսկ դէ էստեղ հաւէս ա, կարողանում եմ ամէն ինչ հաւաքել մի կայքի մէջ։

Դէ ունենք բոլորս նաեւ, իհարկէ, RSS հոսքեր։

Բայց դէ միկրոբլոգային գրառումները բլոգում պահելու դէպքում լաւ հարց է առաջանում՝ ի՞նչ դնել գրառման վերնագիրը։

Ժամանակին, շատ հին անցեալում, իմ գրառումները վերնագրերը դնում էի »»», բայց մի տեսակ իւրայատուկ չեն լինում այդպէս։

Մի քանի տող կոդ գրելուց յետոյ հասկացայ, որ աւելի լաւ է օգտագործում Random Number Generator իմ Random Thought Generator֊ի համար (։

Սիւնեցին էլ առաջարկեց որ լինեն «Մտքեր » վերնագրով։ Ու ստացանք այն ինչ հիմա ունենք։

Այսպիսով երեւի աւելի հաւէս կը լինի գրառելը, արդիւնքում՝ աւելի յաճախ։

Մինչ։

Պատասխանել մեյլով

Մտքեր №21301

Երեկ ահաւոր էր։ երբ գրառում էի տրանսպորտում բլոգելու մասին, քաղաքի ձայնը ազդում էր։ Բոլորն իրար սիգնալ են անում, էնտեղ փոշի ա, միւս մասն էլ վերանորոգում են, վարորդը շատ վատ, դէ շատ վատ չէ, բայց ոչ֊լաւ երաժշտութիւն է միացրել։

Իհարկէ, վթարի ընթացքում կորցրած ականջակալներս յայտնուեցին ու ես միացրեցի դրանք։

Բնականաբար որոշեցի դնել դասական երաժշտութիւն (իբր զարգացած մարդ եմ) գրելու համար։ Բայց ցանցը լաւ չէր, բնաւ, չէի կարողանում ոչ մի բան հասկանալ լսածիցս։ Ամէն րոպէն մէկ կախում էր ու բուֆերինգ էր անում։

Յիշեցի որ Deezer֊ի ծրագրում ունեմ ներբեռնած երաժշտութիւն։ Լաւաբախտաբար Մոբի֊ի վերջին գործերը քաշել էի։

Սեղմեցի «փլեյ» կոճակի վրայ, բայց արի ու տես որ կախեց։ Սպասեցի մի տաս վայրկեան, յետոյ միացաւ։ Լսեցի մի րոպէ, յետոյ կրկին կախեց։

Չեմ հասկանում իհարկէ ինչ է լինում։

Չնայած նրան, որ ամիսներ առաջ գրառել էի երգերը ունենալու մասին, բայց հիմա զգում եմ թէ ինչքան դա ինձ պէտք։

Ոչ թէ միայն քաղաքական պատճառներով, այլ նաեւ տեխնիկական։

Ու երեւի մի ամբողջ շաբաթ անցկացնեմ իմ երգերը քաշելու վրայ, առանց Deezer֊ների ու DRM֊ների։ Մաքուր Ֆլակներ կամ ogg/mp3֊ներ։

Յաջորդ անգամ գրառելուց կը կարողանամ հանգիստ գործ անել… տաքսիների մէջ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Երեւանեան փոխադրաբլոգեր

Հայաստանում ահագին խնդրայարոյց է մեքենաների վիճակը։ Կամ երկար սպասում ես տաքսիի, կամ երկար սպասում ես հասարակական փոխադրամիջոցի կամ էլ իրենց մէջ ես սպասում որովհետեւ բոլոր ճանապարհները խցանուած են։

Չնայած նրան որ համարեայ միշտ ուշանում եմ ամէն տեղից ու ամէն ինչից, իմ ժամանակը ահագին լաւ եմ գնահատում։ Մեքենաների մէջ գործ եմ անում՝ կոդ եմ գրում, նամակ եմ պատասխանում, ներկայացում եմ պատրաստում կամ նոյնիսկ մատեանումս եմ գրառում, ինչպէս որ հիմա։

Ժամանակին՝ ոչ շատ հին անցեալում երբ օգտւում էի նաեւ հանրային փոխադրամիջոցներից, նոյնիսկ հասցնում էի հեռախօսով գրառումներ անել։

Ոչ թէ այն պատճառով որ շատ արագ եմ գրառում, չէ, բնաւ։ Ահագին երկար պրոցես է ինձ համար գրառելը։ Անցեալում երբ քշում էի WordPress ապա պէտք էր լոգնուել շատ հին հեռախօսով՝ հին բրաուզերով, ապա այլ ծրագրի մէջ գրէի պարունակութիւնը ու տանէի բրաուզերում կպցնէի գրածս։

Հիմա էլ պակաս չեն խնդիրները, ահագին սկրիպտներ սցենարներ եմ աւտոմատացրել գրառելու համար։

Չնայած նրան, որ միշտ բողոքում եմ այս ամէնից եւ ընդունում եմ որ լաւագոյն լուծումն է Երեւանի կենտրոնում կամ մետրոյին մօտ տուն ունենալը, սակայն ահագին արդիւնաբեր է մեքենաների մէջ գրառելը։ Չեմ կարող բողոքել «վայ բլոգելու ժամանակ չկայ, բնաւ», այլ միշտ էլ ժամանակ լինում է։

Ինչեւէ, հասնում եմ իմ գրասենեակ, մինջ յաջորդ հանդիպում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Gov.am֊ում ուշադիր չեն, բնաւ

Դէ ինչպէս բոլորը գիտեն ես ամէն ինչ կարդում եմ RSS֊ով, ու իմ RSS ընթերցիչը մի քանի րոպէն մէկ անցնում է իմ բոլոր հոսքերի վրայով եւ թարմացնում է իրենց պարունակութիւնը։

Որպէս համացանցի հպարտ քաղաքացի, առաջին բանը որ անում եմ արթնանալուց յետոյ դա զուգարան գնալն հոսքերս կարդալն է։

Հոսքերից մէկը որ հետեւում եմ դա Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան RSS հոսքն է։

Այսօր առաւօտ տեսայ, որ ՀՀ կառավարութեան հոսքը մօտս խնդիր էր տալիս։ Երեւի երեկ էր խնդիր տուել ու կանգնել, բայց մինչեւ «թարմացում» կոճակը սեղմելը որոշեցի էկրանահանեմ։

Պարզւում ա, մարդիկ մոռացել էին TLS վկայականը թարմացնել։

Նայի ջանիկ, մենք ունենք Let’s Encrypt, որը տալիս ա մեզ.

  • ա) անվճար վկայական, երեք ամսով
  • բ) աւտոմատացման գործիքներ

Բայց արի ու տես, որ ՀՀ կառավարութիւնը դրանք չի օգտագործում, օկ, հասկանալի ա, իրենք առնում են վկայականները եւ թարմացնում են տարին մէկ։

Բայց այդ ամէն ինչի համար էլ կայ աւտոմատացման գործիքներ, իսկ եթէ չկայ, ապա ունես մէկ տարի ժամանակ այդ ամէնը թարմացնելու։ Մէկ ամիս առաջ չէի՞ք կարող թարմացնել, պէտք է անպայման վկայականի ժամկետն անցներ նո՞ր թարմացնէիք։

Ու սա ՏՏ ոլորտով հպարտացող երկիրն է։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Լաւագոյն սպասարկման ՕՀն

Լուրեր էի կարդում, մէկ էլ տեսայ որ NetCraft֊ը հրապարակել է Most Reliable Hosting Company Sites in September 2021 գրառումը։ Ընդհանրապէս նման բաներ չեմ կարդում, բայց այս անգամ ուզեցի շատ կարեւոր բան ստուգել։

Արդէն երկար տարիներ է որ FreeBSD֊ի կարգախօսն է «The Power To Serve»՝ «Սպասարկելու Ոյժը»։

Ու այո, յուսախաբ չեղայ, երբ տեսայ որ New York Internet (NYI)֊ն առաջին տեղում է ու սիրուն նշուած է՝ OS? FreeBSD։


ՆեթՔրաֆթը նաեւ գրել է՝

In September 2021, New York Internet (NYI) had the most reliable hosting company site: it responded to all of Netcraft’s requests, with an average connection time of 61ms. NYI has appeared in the top 10 table seven times in 2021 so far. Customers can choose from a range of cloud, colocation, bare metal and managed solutions.

Նման բաները չէի գրում անցեալում, հիմա՝ ստիպուած եմ։ Ստիպուած եմ, որովհետեւ դեռ ունեմ բազմաթիւ ընկերներ, ովքեր ուզում են իրենց սպասարկիչները բաժանեն տրամաբանական վարչական մասերի սակայն չեն կարողանում։ Օգտագործում են Docker֊ի նման բաներ, երբ իրականում իրենց Jail է պէտք։

Յոյս ունեմ, որ, երբ տեսնեն որ NYI֊ի նման ընկերները երբ օգտագործում են FreeBSD, ապա իրենք էլ կսկսեն օգտագործել։

Մեյնսթրիմ չի նշանակում լաւ։ Թաքնուած չի նշանակում վատ։ Խնդրում եմ, ինձ սխալ չհասկանալ, ես չեմ ասում որ մեյնսթրիմը վատն ա կամ թաքնուածը լաւն ա։ Ուղղակի ասում եմ որ մեյնսթրիմից այն կողմ էլ բաներ կան։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով